Ալիևը Վաշինգտոնում պարտության է մատնել Հայաստանին՝ 10:0 հաշվով, Փաշինյանի օգնությամբ
Համաշխարհային փորձագիտական հանրությունը, և ոչ միայն Հարավային Կովկասից, շարունակում է մանրամասն վերլուծել Վաշինգտոնի մեծ դիվանագիտության փուլի արդյունքները։
Ընդ որում, գրեթե բոլորի միահամուր կարծիքն այն է, որ այնտեղ Ադրբեջանը Հայաստանին պարտության է մատնել գրեթե բոլոր կետերով:
Առաջին
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Բայրամովն ու Միրզոյանը նախաստորագրեցին «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագիծը, որտեղ ընդգրկվել էին, գրեթե բոլոր ադրբեջանական պայմանները
Երկրորդ
Նախաստորագրումը կարևոր քայլ է փաստաթղթի ստորագրման ուղղությամբ, բայց դա ստորագրում չէ՝որպես այդպիսին։ Եվ այստեղ կան շատ կարևոր հանգամանքներ։ Նախաստորագրման ընտրությունը անմիջական ստորագրման փոխարեն արտացոլում է Ադրբեջանի դիրքորոշման հետևողականությունն ու սկզբունքային բնույթը։ Ադրբեջանը պնդում էր Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, որոնցից պետք է հանվեն Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջները և դա ընդունվել է ամենաբարձր մակարդակով բոլորի կողմից:
Ավելին, պատահական չէ, որ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ստորագրված և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ վավերացված համատեղ հռչակագիրը հաստատեց համաձայնագրի ստորագրման և վավերացման համար լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը: Ադրբեջանը հետևողականորեն և գեղեցիկ պաշտպանեց իր դիրքորոշումը: Պատահական չէ, որ, այժմ համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է կատարի իր «տնային աշխատանքը»՝ համապատասխան փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ: Այժմ սա միայն Ադրբեջանի պահանջը չէ. լրացուցիչ միջոցառումների մասին նշված է Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փաստաթղթում:
Երրորդ
Կողմերը հաստատեցին, որ հարգում են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև՝տարածքային պահանջներից հրաժարումը հիմա և ապագայում: Եվ ամենակարևորը՝ 1-ին հոդվածում կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ ժամանակ միութենական հանրապետությունների միջև վարչական գծերին համապատասխանող սահմաններում: Սա վերջնականապես հաստատում է այն փաստը, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին:
Չորրորդ
Հոդված 2-ում տարածքային պահանջներից հրաժարվելը կապված է նշված նորմի հետ, որը բացառում է Հայաստանի կողմից ապագայում Ղարաբաղի նկատմամբ ցանկացած պահանջ։ Բացի այդ, հոդվածի երկրորդ մասն ամրագրում է Հայաստանի միջազգային իրավական պարտավորությունը՝ կանխելու իր տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործողություն։ Թարգմանաբար՝ այլևս հնարավոր չի լինի բարձրաձայնել պահանջներ Ղարաբաղի նկատմամբ:
Ավելին, Փաշինյանը պարտավորվել է փակել Արցախի բոլոր կառույցները Հայաստանի տարածքում և հետապնդել բոլոր այն կառույցները, որոնք հանդես կգան իրենց ծրագրերում Արցախի պահանջատիրությամբ:
Դա նշանակում է, որ Փաշինյանը պիտի նաև ձգտի սահմանափակել մի շարք քաղաքական ուժերի գործնեությունը և չեզոքացնել եկեղեցու քայլերը՝ուղղված Արցախում հայկական պահմա-մշակութային ժառանգության հուշարձանների, օջախների պաշտպանության համար:
Հինգերորդ
Համաձայնագրի նախագիծը նաև նախատեսում է կողմերի պարտավորությունը՝ չկիրառել ուժ և չտրամադրել իրենց տարածքները երրորդ պետություններին՝մյուս կողմի դեմ ագրեսիայի համար։ Սա հատկապես նշանակալից է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության և Ադրբեջանում նման ներկայության բացակայության ֆոնին։
Դա լայն հնարավորություն է տալու հետագայում պահանջել, որպեսզի Հայաստանում վերացվի ռուսական ռազմական ներկայությունը՝բոլոր տեսակներով:
Վեցերորդ
Մեկ այլ կարևոր ասպեկտ։ 7-րդ հոդվածը արգելում է սահմանի մոտ երրորդ կողմի ուժերի տեղակայումը, որը նախկինում վիճելի հարցերից մեկն էր։ Սա վերաբերում է, մասնավորապես, Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությանը, որը, ըստ նախագծի, Երևանն այժմ պետք է դադարեցնի։ Այն նաև սահմանում է սահմանի սահմանազատման և սահմանագծման սկզբունքը մասնագիտացված հանձնաժողովների և առանձին համաձայնագրի կողմից, որը արտացոլում է Ադրբեջանի դիրքորոշումը և մերժում է նախապես ընտրված քարտեզների պարտադրումը։ Այստեղից երևում է, որ Փաշինյանընոր տարածքային զիջումների է գնալու Ադրբեջանին, որի մասին նա, փաստացի «ավետեց»օրեր առաջ:
Յոթերորդ
Ադրբեջանի համար մեկ այլ կարևոր դիվանագիտական հաջողություն էր, այսպես կոչված՝ «անհետ կորած անձանց մասին»համաձայնագրի տեքստում հոդվածի ներառումը, որը նախատեսում է տեղեկատվության փոխանակում և արդարադատության ապահովում: Ըստ Ադրբեջանի՝իննսունականների սկզբի ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորածների թիվը, իբր,հասնում է մոտ 4000-ի, որոնց ճակատագիրը, իբր, դեռևս պարզված չէ:
Այս կետով Ադրբեջանը իրավունք է ստանալու տեղեկատվական տեռորը շարունակել բոլոր միջազգային ատյաններում, իսկ հայկական կողմը, ճիշտ հակառակը՝պիտի լռի և որևէ պահանջով հանդես չգա:
Թե ինչ վտանգներ է պարունակում այս կետը, նույնիսկ իմաստ չունի ներկայացնել: Միջազգային ատյաններում, Ադրբեջանը միշտ մեղադրելու է Հայաստանին, իսկ վերջինս պաշտպանվելու հնարավորություն չի ունենալու:
Բացի այդ, այս կետով Ադրբեջանը պահանջելու է միջազգային դատարան ուղարկել հայ այն գործիչներին, ովքեր, իբր մեղսակից են եղել առաջին պատերազմի ժամանակ:
Այսօր, Ադրբեջանը ունի 300 հոգու ցուցակ, որըգլխավորում են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
Ութերորդ
Հոդված 12-ը բացառում է համաձայնագրի չկատարման համար ներպետական օրենսդրությունը որպես հիմք կիրառելու հնարավորությունը։
Ավելին, պարզվում է նաև, որ վեճերի լուծման հարցերը փոխանցվում են երկկողմ հանձնաժողովին, ինչը կանխում է երրորդ կողմերի միջամտությունը և համապատասխանում է Ադրբեջանի դիրքորոշմանը։
Այս կետով, Ադրբեջանը կարող է ցանկացած զիջում ստանալ Հայաստանից, քանի որ այդպես է պայմանավորվել Հայաստանը:
Սա ուղղակի խայտառակություն է.նման կետ ընդունելը Հայաստանի կողմից: Քանի որ Հայաստանը ինքնակամ ընդունում է, որ Ադրբեջանը պիտի թելադրի մեզ գրեթե բոլոր վիճելի հարցերում:
Իներորդ
Վերջապես, 15-րդ հոդվածը նախատեսում է կողմերին միջազգային իրավական ձևաչափերով փոխադարձ պահանջներից հրաժարվելու հնարավորություն, ինչը բացառում է Հայաստանի կամ երրորդ կողմերի կողմից Ադրբեջանին Ղարաբաղի վերաբերյալ պահանջներ ներկայացնելու հնարավորությունը: Եվ ամենակարևորը՝այս դրույթը կանխում է ՀԿ-ների կամ այլ կառույցների միջոցով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերը՝ «հայերի վերադարձի», «սեփականության իրավունքի» կամ «մշակութային ժառանգության» հարցերի պատրվակով:
Այս հարցում էլ, օրինակ Հայաստանը պիտի կանխի բոլոր նման պահանջները, մինչդեռ Ադրբեջանում գործող, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի»պահանջատերները կարող են նույն գործը կատարել, օրինակ Թուրքիայի տարածքում:
Հասկանալի է, որ Հայաստանը նման հնարավորություն չի ունենա:
Տասներորդ
Վերջապես, Ադրբեջանը ստանում «անչոխընդոտ ճանապարհ» Հայաստանի Սյունքի տարածքով, դրա դիմաց չզիջելով Հայաստանին ոչինչ:
Նման խայտառակ համաձայնագրեր նույնիսկ կապիտուլյացիաների ժամանակ չէին կնքվում:
Եվ եթե այս ամենից հետո Փաշինյանըկարող է առանց ամոթի խոսել, ինչ-որ «հաջողությունների» մասին, ապա դա կնշանակի, որ Հայաստանի ողջ քաղաքական վերնախավին պիտի ուղարկել քաղաքական հավերժ արձակուրդի, որոնք սովխոզի և կոլխոզի նախագահների մակարդակի են, մտածելով, որ այս աշխարհաքաղաքական պայմաններում, քաղաքական գործընթացները հնարավոր է կյանքի կոչել ապաքաղաքական մեթոդներով:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am