Լրահոս

23.12.2011 13:12


Որքանո՞վ է հավանական Կնեսետում Հայոց ցեղասպանության ընդունումը

Որքանո՞վ է հավանական Կնեսետում Հայոց ցեղասպանության ընդունումը

–Անձնապես կարծում եմ, որ հանձնաժողովը դրական եզրակացությամբ դուրս կգա՝ հաշվի առնելով, որ իսկապես խորհրդարանի մեջ կողմ են արտահայտվել շատերը։ Բայց չեմ կարծում, որ հանձնաժողովի տեսակետը շատ արագ կորդեգրվի Կնեսետի կողմից, որովհետև այդտեղ ևս գործադիր իշխանությունները դեմ են հանդես գալու, չնայած իր կուսակցության կամ կոալիցիայի անդամներ՝ որպես պատգամավորներ, կողմ են արտահայտվում, օրինակ՝ խորհրդարանի նախագահը,– հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը։

Մանոյանը տեղեկացրել է, որ սկզբնապես որոշվել էր, թե հարցը խորհրդարանում քննարկման դնելու որոշումը կկայացվի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի կողմից։ Բայց քանի որ այդ հանձնաժողովի նիստերը դռնփակ պայմաններում են անցկացվում, ուստի բանաձևի կողմնակիցները համաձայն չէին սրան և այնուհետև որոշվեց, որ քննարկումը կատարվի կրթության հանձնաժողովում, ինչից հետո միայն բանաձևը կարող է դրվել խորհրդարանի քննարկմանը։

Հիշեցնենք, որ Կնեսետի նախագահ Ռուվեն Ռիվլինը հայտարարել էր, որ ինքը կողմ է բանաձևի ընդունմանը ու ներկա է լինելու օրինագծի քննարկմանը կրթության հանձնաժողովում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը