Քաղաքական

18.08.2025 14:32


Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը շարունակում է վատ լինել

Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը շարունակում է վատ լինել

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի առողջական վիճակում դրական դինամիկա դեռևս չկա։ ՔԿՀ տեղափոխվելուց հետո կրկին ինքնազգացողության վատթարացում է ունեցել։ Այս պահի դրությամբ էլ ինքնազգացողությունը վատ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գրիգոր Մղդեսյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը վատացել էր։ Նրան շտապօգնության ավտոմեքենայով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել էին նրա առողջական վիճակը և հետազոտությունների անհրաժեշտությունը, սակայն հետազոտություններ չեն իրականացրել՝ օրվա՝ ոչ աշխատանքային լինելու պատճառով։ Հակոբյանին կրկին տեղափոխել են ՔԿՀ՝ առանց հետազոտություն անցկացնելու, որտեղ կրկին վատթարացել է Հակոբյանի ինքնազգացողությունը, խնդիրներ կան սրտի հետ կապված։

Այս խորագրի վերջին նյութերը