Փեզեշկիանին Իրանում անվանում են իրանական «Փաշինյան». ինչ են իրար հետ քննարկելու հայ և իրանցի «Փաշինյանները»
Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի նախագահը:
Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական տեղակալի հայտարարության համաձայն՝ այդ այցելությունը նպատակ ունի ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ հատուկ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության զարգացման վրա։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք կարևոր փաստաթղթեր։ Փեզեշկիանը կմասնակցի նաև հայ-իրանական գործարար համաժողովի աշխատանքներին:
Սակայն փորձագետների համար կարևորագույն հարցերից է Փեզեշկիանի դիրքորոշումը այսպես կոչված՝ «Թրամպի կամրջի» նախագծի վերաբերյալ, որի մասին նա արդեն հայտարարել էր, և խիստ քննադատության էր արժանացել այդ երկրի պահպանողական շրջանակների կողմից:
Այն, որ Փեզեշկիանն արդեն միանշանակ չի ընկալվում Իրանի քաղաքական վերնախավում, ակնհայտ է:
Ավելին, որոշ շրջանակներ նրան համեմատում են Փաշինյանի հետ, նշելով, որ Փեզեշկիանը դարձել է Իրանի «Փաշինյանը»:
Ովքե՞ր են ներկայացնում Իրանի այսօրվա պահպանողական և լիբերալ կենտրոնները
Իրանից ստացված տեղեկությունների համաձայն՝ երկրում սուր ներքին հակամարտություն է հասունանում։ «12-օրյա պատերազմից» հետո Իսլամական Հանրապետությանը բաժին հասած ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին ռեֆորմիստների և պահպանողականների միջև լարվածությունը կրկին սրվել է։ Առաջինները հիմնականում ներկայացված են Իրանի կառավարությունում՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանի գլխավորությամբ, որը հաղթել է 2024 թվականի հուլիսի ընտրություններում։ Վերջիններս Իրանի Գերագույն առաջնորդի անմիջական շրջապատն են, երկրում թեոկրատական իշխանության ինստիտուցիոնալ կառույցները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավորած անվտանգության ուժերը։
Այս փուլում Իրանի, այսպես կոչված՝ բարեփոխիչների թևը զգաց, որ իրենց դիրքերը ամրապնդվել են և հնարավորություն ունեն ֆորմալացնելու ավելի նշանակալի մասնակցությունը երկրի կառավարմանը, որից նրանք զրկվել էին ավանդաբար պահպանողականների կողմից աջակցվող հակաարևմտյան և հակաիսրայելական դոկտրինի պատճառով, որը նեղացնում է երկրի հնարավորությունները իրավական և սոցիալական առաջադեմ բարեփոխումների ճանապարհին: Փեզեշկիանը և նրա կողմնակիցները փորձում են, իրենց խմբակցության շահերից ելնելով, օգտագործել այն փաստը, որ պահպանողականների արմատական դիրքորոշումը հանգեցրել է Մերձավոր Արևելքում «Դիմադրության առանցքի» փաստացի ոչնչացմանը, որը Թեհրանը տասնամյակներ շարունակ կառուցել էր, Իրանի վրա իսրայելա-ամերիկյան կործանարար հարձակմանը և տարածաշրջանում երկրի հեղինակության և դերի անկմանը: Բարեփոխիչները աջակցություն են փնտրում իրանական հասարակության մեջ Թեհրանի «ձախողված արկածների» վերաբերյալ Պաղեստինում, Սիրիայում և Լիբանանում անվտանգության ուժերի կողմից Իսրայելի ռազմական հարձակումներն ու դիվերսիոն գործունեությունը արդյունավետորեն զսպելու անկարողության, ինչպես նաև հունիսյան իրադարձություններից հետո սրված տնտեսական և սոցիալական խնդիրների մեջ:
Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը և նրա հրամանատարական ուժերը սպանեցին մինչև 30 բարձրաստիճան զինվորականների և տասնյակ միջուկային ֆիզիկոսների: Այս պայմաններում Իրանը ստիպված է թաքցնել իր միջուկային ֆիզիկոսներին: Ըստ որոշ տեղեկությունների, նրանց այլևս թույլ չի տրվի դասավանդել իրենց նախկին աշխատավայրերում կամ նույնիսկ՝ ապրել իրենց նախկին տներում: Այժմ նրանք տեղափոխվում են մայրաքաղաք կամ հյուսիսային ափի քաղաքներ կամ այլ թաքստոցներ: Սա ներառում է Իսրայելի սև ցուցակում գտնվող 100 կենդանի մնացած գիտնականներից առնվազն 15-ին:
Սակայն այսօր Իրանը ոչ միայն միջուկային ֆիզիկոսներին է թաքցնում։ Իսրայելի հարձակումը նպաստել է երկրում կոլեկտիվ ղեկավարության ստեղծմանը։ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, վախենալով սպանությունից և ռմբակոծությունից, գրեթե խզել է կապերը կառավարող կառույցների հետ։ Սա հանգեցրել է քաղաքական փոփոխությունների, հատկապես Իրանի թեոկրատիայում, որտեղ գերագույն առաջնորդի խոսքն ունի ոչ միայն քաղաքական, այլև կրոնական նշանակություն։
Իրանական համակարգում գերագույն առաջնորդ Խամենեին տիրապետում է գրեթե բացարձակ, ցմահ իշխանության: Նա հրամանատարում է բոլոր անվտանգության ուժերը, վերահսկում է հսկայական սոցիալական ֆոնդեր, աստվածաբանության և իրավունքի բարձրագույն հեղինակություն է և կարող է միջամտել յուրաքանչյուր հարցի՝ տնտեսությունից մինչև միջազգային քաղաքականություն. նրա խոսքը վերջնական է:
Սակայն վերջին տարիներին նա իր իշխանությունը մասնակիորեն լիազորել է նաև ԻՀՊԿ-ին։
Հիշենք, որ Իրանում կա երկու բանակ՝ կանոնավոր բանակը և ԻՀՊԿ-ն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը անկախ զինված կազմակերպություն է, որը բաղկացած է կրոնական սպաներից և զինվորներից (մոտ 120 հազար): Հենց ԻՀՊԿ-ն է իր ձեռքում կենտրոնացրել հսկայական քաղաքական ազդեցություն՝ վերահսկելով բազմաթիվ պետական մարմիններ, անվտանգության գործակալություններ, գաղտնի գործողություններ արտասահմանում, արտահանման մեծ մասը, ինչպես նաև իրանական ընկերությունները (մասնավոր և պետական), որոնք ապահովում են ՀՆԱ-ի մոտ կեսը: Հսկայական ազդեցության և հարստանալու հնարավորության դիմաց ԻՀՊԿ-ն ապահովում է գերագույն առաջնորդի իշխանությունը:
Սակայն խնդիրն այն է, որ Գերագույն առաջնորդի հետ մշտական հաղորդակցության բացակայության դեպքում, նրա ԻՀՊԿ-ն կորցնում է ազդեցությունը, քանի որ, ԻՀՊԿ-ի ներսում իշխանության համար պայքարում են տարբեր ընտանեկան և գերատեսչական շահեր, և որոշ փորձագետներ կարծում են, որ այն կարող է սկսել քայքայվել՝ վերածվելով մրցակցող խմբակցությունների, որոնք վերահսկում են տարբեր արդյունաբերություններ, տարածաշրջաններ և ընկերություններ:
Այս իրավիճակից փորձում են օգտվել լիբերալ թևի ներկայացուցիչները: Փեզեշկիանը, բացի իր լիբերալի համբավից, քանի որ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ է նաև, կարողացել է ուժեղ դիրքեր ձևավորել Իրանի ադրբեջանաբնակ վայրերում:
Այդ իսկ պատճառով էլ նրա հանդեպ ԻՀՊԿ-ի կողմից առաջ է եկել խորը անվստահություն:
Իսկ երբ, օրինակ «Թրամփի կամրջի» և Ադրբեջանի մասին արտահայտվեց նաև Փեզեշկիանի որդին, ԻՀՊԿ-ում նրան ուղիղ անվանեցին պանթուրքիզմի գործակալ:
Փեզեշկիանն, օգտվելով այս առիթից, որոշեց ընդդեմ ԻՀՊԿ-ի քայլ կատարել, ստեղծելով, այսպես կոչված Պաշտպանության խորհուրդ, որը սահմանադրական լիազորություններ չունի:
Փեզեշկիանի նպատակը հասկանալի էր. նա օգտվեց այն հանգամանքից, որ պահպանողականները պառակտված են և չեն կարողանում միավորող լիդեր գտնել:
Եվ այս պայմաններում երկրի հոգևոր առաջնորդը կարևոր որոշում է կայացնում՝ վերադարձնելով իրանական հայտնի Լարիջանիների կլանին մեծ քաղաքականություն:
Ալի Լարիջանին նշանակվեց Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար:
Լարիջանի ընտանիքը, որը Իրանում հայտնի է որպես «իրանական Քենեդիներ», համարվում է խորհրդարանի, դատական համակարգի և դիվանագիտության առանցքային կլաններից մեկը: Եղբայրներ Ալի, Սադեք, Մոհամմադ-Ջավադ, Ֆազել և Բաղեր Լարիջանիները ամուր դիրքեր են գրավել Իրանի քաղաքական վերնախավում՝ հաջող ամուսնությունների և «առաջնորդին» ենթակա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աջակցության շնորհիվ:
2005–2007 թվականներին Ալի Լարիջանին արդեն զբաղեցնում էր Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը և գլխավորում էր ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները Բաղդադում, որի համար նա խիստ քննադատության ենթարկվեց այն ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից: Նրա հետ տարաձայնությունները աստիճանաբար հեռացրին Լարիջանիին կոշտ գծից և մոտեցրին նրան պրագմատիկ թևին, ինչը արտացոլվեց Հասան Ռոհանիին նրա աջակցության և Արևմուտքի հետ բանակցությունների ավելի ճկուն մոտեցման մեջ:
Սա թուլացրեց նրա դիրքերը պահպանողական ճամբարում, և համակարգը թույլ չտվեց նրան մասնակցել 2021 և 2024 թվականների նախագահական ընտրություններին, չնայած իր նախկին կարգավիճակին՝ որպես ԻՀՊԿ հրամանատար։
2023 թվականին պահպանողականները լիակատար վերահսկողություն էին հաստատել պետական ինստիտուտների նկատմամբ՝ գործնականում վերացնելով բազմակուսակցական համակարգը: Սակայն, անցյալ տարի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահը, ուղղաթիռի խորհրդավոր վթարի հետևանքով, Փեզեշկիանի ընտրությունը՝ որպես բարեփոխիչների առաջնորդ, և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները հանգեցրել են պահպանողական ազդեցության լուրջ կորստի:
Այս պայմաններում, վերլուծաբանները նշում են, որ Խամենեիի որոշումը՝ Լարիջանիին վերստին բերելու բարձրագույն շարքեր, կանխատեսելի էր, հատկապես այն բանից հետո, երբ անցյալ ամիս Մոսկվա կատարած նրա անակնկալ այցը ենթադրությունների ալիք առաջացրեց իրանական լրատվամիջոցներում:
Բացի այդ, նրա նոր պաշտոնը և ազդեցիկ կլանի հետ կապը Լարիջանիին լուրջ հենարան են տալիս մասնակցելու Խոմենեից հետո հետնորդի համար պայքարում:
Կարելի է ասել, որ պահպանողականները, զգալով Փեզեշկիանի ուժեղացման վտանգը, խաղի մեջ են մտցնում ուժեղ թեկնածուի, ով ոչ միայն պահպանողականի և ալև բարեփոխիչի համբավ ունի և կկարողանա հակադրվել, ըստ նրանց, լիբերալների առավել վտանգավոր թևի ներկայացուցիչներին և հաղթանակի հասնել:
Իսկ թե ինչ ազդեցություն կարող է թողնել Իրանի քաղաքական դասի վրա, Թրամփի կամուրջի ստեղծման շուրջ գաղափարները, կներկայացնենք մեր այլ հրապարակումներից մեկում:
Պարզ է մեկ բան. այս գաղափարը կյանքի կոչելը մահացու կարող է դառնալ իրանական պետականության համար՝ հաշվի առնելով մի շարք գործոններ:
Իսկ Իրանն, ինչպես հայտնի է, ունեցել է հազարամյա պետականության փորձ և, ի տարբերություն Հայաստանի, թույլ չի տա, որ իր շահերը ոտնահարվեն՝ սպառնալով իր անվտանգությանը:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am