Լրահոս

23.12.2011 11:45


Կիրո Մանոյանը սխալ է համարում ցեղասպանության վերաբերյալ ֆրանսիական օրինագիծը կապել հայ–թուրքական արձանագրությունների հետ

Կիրո Մանոյանը սխալ է համարում ցեղասպանության վերաբերյալ ֆրանսիական օրինագիծը կապել հայ–թուրքական արձանագրությունների հետ

Հրավիրված ասուլիսին ՀՅԴ Բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հարցին՝ արդյոք երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացող օրինագծի ընդունումը կարելի՞ է կապել հայ–թուրքական արձանագրությունների հետ, պատասխանել է.

–Սխալ է, որովհետև դեռ 2006-ին նմանօրինակ օրինագիծ ընդունվել էր։ Իսկ հիմա, կարծում եմ, օրինագծի ընդունումը մի շարք այլ հանգամանքներով է պայմանավորված. Ֆրանսիայում նախագահական ընտրություններ, Ֆրանսիա–Թուրքիա հարաբերություններ, Ֆրանսիա–Հայաստան հարաբերություններ, այս բոլորն իրենց ազդեցությունն են ունեցել, բայց սխալ է սա ինչ–որ կերպ կապել հայ–թուրքական արձանագրությունների հետ։ Երեկ խորհրդարանում էլ ոչ ոք չասաց նման բան։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք օրինագծի ընդունումը որևէ կերպ կապել ԼՂ հակամարտության կարգավորման հետ, Մանոյանը պատասխանել է.

–Երեկ խորհրդարանում ոչ ոք չտեսավ առնչություն Ղարաբաղի հարցի հետ, կարծում եմ՝ ոչ էլ կտեսնեն։ Այլ հարց է, որ Ադրբեջանն ինքը սկսել է, որպես Թուրքիայի կրտսեր եղբայր, իրեն նեղացած ու վիրավորված զգալ ու համապատասխան հայտարարություններ անել։

Կիրո Մանոյանը նշել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկա 1,5-2 տարում առաջընթաց չի լինի, որովհետև Հայաստանում, Ադրբեջանում, ինչպես նաև ԱՄՆ–ում, ՌԴ–ում, Ֆրանսիայում ընտրություններ կան, ինչպես նաև այն պատճառով, որ Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ.

–Պարզ է, որ Ադրբեջանը միշտ փորձելու է հարցը այնտեղ տանել, և Մինսկի խմբի գործընթացում չի փորձելու, որ առաջընթաց արձանագրվի։ Գլխավոր խոչընդոտը Ադրբեջանն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը