Լրահոս

17.08.2025 19:53


Ելփին գյուղի վարչական տարածքում «Nissan Tiida»-ն մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում․ 10-ամյա տղան տեղում մшհшցել է

Ելփին գյուղի վարչական տարածքում «Nissan Tiida»-ն մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում․ 10-ամյա տղան տեղում մшհшցել է

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Մ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10-ամյա տղան տեղում մահացել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվելու ձորից և տեղափոխվի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը վարորդի տղան էր։

Այս խորագրի վերջին նյութերը