«Ինչպե՞ս պետք է զարգանա փոքր բիզնեսը, եթե հարկային մարմիններն այն ճնշում եւ խեղդում են առաջին իսկ ամիսներից: Այս ճնշումն առավել խստանում է Ամանորի տոներից առաջ, ինչը բազմաթիվ պատճառներ ունի` «լցնել» բյուջեն, հաշվետվություններ փակել եւ այլն... Իմ պատմությունը մեր երկրում փոքր և միջին բիզնեսին բազմիցս իշխանությունների կողմից հնչեցրած «պետական աջակցության» մասին է:
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում 2011 թ. հունիսին Հասմիկ Ավագյան անհատ ձեռներեցը գեղեցկության սրահ է բացում: Ձեռներեցը 1 միլիոն վարկ է վերցնում գործը սկսելու` սրահը կահավորելու եւ վերանորոգելու համար: Նա ամսական պետական բյուջե է սկսում վճարել 120 հազար դրամ (որի մեծ մասը հաստատագրված եւ աշխատողների սոցիալական հարկն է): Սրահը աշխատում է վնասով, ձեռներեցն իր գրպանից գումարներ է ներդնում: Ձեռներեցը ձեւակերպում է բոլոր փաստաթղթերը` հարկային դաշտում ճիշտ աշխատելու համար: Առավել եւս, որ բացման օրվանից սկսած ամեն ամիս պարտադիր հարկային տեսուչները գալիս են սրահ` խախտումներ գտնելու ակնկալիքով: Հանձնարարվում է ՀԴՄ կտրոնները հաճախորդներին տրամադրել միշտ, առավել եւս որ անիմաստ է թաքցնել 3% շրջանառության հարկը:
Դեկտեմբերի 8-ին, Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության պետը Հանձնագիր է տալիս ԱՁ-ն ստուգելու համար: Հարկայինից երեք անգամ “հատուկ հաճախորդ” են ուղարկում սրահ, նա օգտվում է ծառայություններից, ստանում ՀԴՄ կտրոն եւ հեռանում: Այս նույն “հատուկ հաճախորդը” գալիս է նաեւ չորրորդ անգամ, ձեռներեցն այդ օրը սրահում չի լինում, հաճախորդը օգտվում է ծառայությունից, գալիս է ՀԴՄ կտրոն տպելու պահը, հաճախորդն ասում է “պետք չի”, հեռանում… ու անմիջապես ներս են մտնում հարկային տեսուչները եւ ահա` ծագում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու հարկային խախտում, որի պատիժը 150 հազար դրամ է: Համապատասխան գրառում է արվում հարկայինի համակարգչում, գրառումը գնում է ՊԵԿ` պատիժն անդառնալի է:
Ձեռներեցը չի կարող հասկանալ համակարգի տրամաբանությունը: Մի՞թե նա կարող էր կիսանկուղային նորաստեղծ սրահում աշխատելով հարկերից այնքան խուսափել, որ հարկային մարմինը հենց իրեն պատժելու համար Հանձնագիր տար: Այդ ո՞րքան 3%-ից գոյացող հարկ պետք է թաքցվեր:
Ի՞նչ տրամաբանությամբ է հարկային տեսչությունը Հանձնագիր տալիս ստուգելու մի գեղեցկության սրահ, որն աշխատում է ընդամենը վեց ամիս, որը հաճախորդներ ներգրավելու եւ այլ բազմաթիվ խնդիրներ ունի: Հարկային տեսչության պետի խոսքով, ԱՁ-ն
“համակարգչի ընտրությամբ” է հայտնվել է ռիսկային դաշտում, քանի որ ծախսերն ավելի շատ են, քան շրջանառությունը: Իսկ համակարգիչը պատկերացնում է, որ նորաստեղծ գործն անմիջապես չի կարող փակել իր ծախսերը, եւ այդ գործը զարգացնելու համար ներդրումներ են պետք սեփական գրպանից: Համակարգիչը հասկանու՞մ է արդյոք, որ գեղեցկության սրահի հիմնական հարկային պարտավորությունը 3% շրջանառության հարկից չէ, որ ծագում է: Այդ որքա՞ն հարկ պետք է թաքցվեր, որ իր ստուգման համար Հանձնագիր տրվեր:
Այս փոքր բիզնեսը 5 աշխատատեղ էր ստեղծել եւ ամսական 120 հազար դրամ հարկ էր վճարում: Ձեռներեցը հույս ուներ, որ մի օր եկամուտ կունենա, իսկ այս պայմաններում հնարավոր է, որ փակի իր գործը. ի՞նչ իմաստ ունի գործ սկսել, 1 միլիոն վարկ վերցնել, կորստով աշխատել, հետն էլ 150 հազար դրամ տուգանք վճարել... Դե համակարգիչը թող այժմ հարկային տեսչության պետի հետ միասին հաշվի, թե ինչպե՞ս է տարեկան բյուջեն կորցնում առնվազն 1,400,000 դրամ: Թող հաշվի նաեւ այն, որ եւս 6 մարդ` ձեռներեցը եւ հինգ աշխատակիցներ, կհամալրեն գործազուրկների բանակը:
Մի՞թե այլ, ավելի մեծ ծավալների հարկ թաքցնողներ չկան, որ հարկային մարմինը հետապնդում է նորաստեղծ փոքրիկ բիզնեսներին: Այսպես չէ արդյո՞ք հիասթափություն առաջանում եւ արտագաղթի ճանապարհ բացվում: Մի՞թե սա է մեր իշխանության փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը խթանելու “պետական աջակցության” քաղաքականության տրամաբանությունը…
Բաց նամակ ՀՀ վարչապետին անհատ ձեռներեցից
«Ինչպե՞ս պետք է զարգանա փոքր բիզնեսը, եթե հարկային մարմիններն այն ճնշում եւ խեղդում են առաջին իսկ ամիսներից: Այս ճնշումն առավել խստանում է Ամանորի տոներից առաջ, ինչը բազմաթիվ պատճառներ ունի` «լցնել» բյուջեն, հաշվետվություններ փակել եւ այլն... Իմ պատմությունը մեր երկրում փոքր և միջին բիզնեսին բազմիցս իշխանությունների կողմից հնչեցրած «պետական աջակցության» մասին է:
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում 2011 թ. հունիսին Հասմիկ Ավագյան անհատ ձեռներեցը գեղեցկության սրահ է բացում: Ձեռներեցը 1 միլիոն վարկ է վերցնում գործը սկսելու` սրահը կահավորելու եւ վերանորոգելու համար: Նա ամսական պետական բյուջե է սկսում վճարել 120 հազար դրամ (որի մեծ մասը հաստատագրված եւ աշխատողների սոցիալական հարկն է): Սրահը աշխատում է վնասով, ձեռներեցն իր գրպանից գումարներ է ներդնում: Ձեռներեցը ձեւակերպում է բոլոր փաստաթղթերը` հարկային դաշտում ճիշտ աշխատելու համար: Առավել եւս, որ բացման օրվանից սկսած ամեն ամիս պարտադիր հարկային տեսուչները գալիս են սրահ` խախտումներ գտնելու ակնկալիքով: Հանձնարարվում է ՀԴՄ կտրոնները հաճախորդներին տրամադրել միշտ, առավել եւս որ անիմաստ է թաքցնել 3% շրջանառության հարկը:
Դեկտեմբերի 8-ին, Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության պետը Հանձնագիր է տալիս ԱՁ-ն ստուգելու համար: Հարկայինից երեք անգամ “հատուկ հաճախորդ” են ուղարկում սրահ, նա օգտվում է ծառայություններից, ստանում ՀԴՄ կտրոն եւ հեռանում: Այս նույն “հատուկ հաճախորդը” գալիս է նաեւ չորրորդ անգամ, ձեռներեցն այդ օրը սրահում չի լինում, հաճախորդը օգտվում է ծառայությունից, գալիս է ՀԴՄ կտրոն տպելու պահը, հաճախորդն ասում է “պետք չի”, հեռանում… ու անմիջապես ներս են մտնում հարկային տեսուչները եւ ահա` ծագում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու հարկային խախտում, որի պատիժը 150 հազար դրամ է: Համապատասխան գրառում է արվում հարկայինի համակարգչում, գրառումը գնում է ՊԵԿ` պատիժն անդառնալի է:
Ձեռներեցը չի կարող հասկանալ համակարգի տրամաբանությունը: Մի՞թե նա կարող էր կիսանկուղային նորաստեղծ սրահում աշխատելով հարկերից այնքան խուսափել, որ հարկային մարմինը հենց իրեն պատժելու համար Հանձնագիր տար: Այդ ո՞րքան 3%-ից գոյացող հարկ պետք է թաքցվեր:
Ի՞նչ տրամաբանությամբ է հարկային տեսչությունը Հանձնագիր տալիս ստուգելու մի գեղեցկության սրահ, որն աշխատում է ընդամենը վեց ամիս, որը հաճախորդներ ներգրավելու եւ այլ բազմաթիվ խնդիրներ ունի: Հարկային տեսչության պետի խոսքով, ԱՁ-ն “համակարգչի ընտրությամբ” է հայտնվել է ռիսկային դաշտում, քանի որ ծախսերն ավելի շատ են, քան շրջանառությունը: Իսկ համակարգիչը պատկերացնում է, որ նորաստեղծ գործն անմիջապես չի կարող փակել իր ծախսերը, եւ այդ գործը զարգացնելու համար ներդրումներ են պետք սեփական գրպանից: Համակարգիչը հասկանու՞մ է արդյոք, որ գեղեցկության սրահի հիմնական հարկային պարտավորությունը 3% շրջանառության հարկից չէ, որ ծագում է: Այդ որքա՞ն հարկ պետք է թաքցվեր, որ իր ստուգման համար Հանձնագիր տրվեր:
Այս փոքր բիզնեսը 5 աշխատատեղ էր ստեղծել եւ ամսական 120 հազար դրամ հարկ էր վճարում: Ձեռներեցը հույս ուներ, որ մի օր եկամուտ կունենա, իսկ այս պայմաններում հնարավոր է, որ փակի իր գործը. ի՞նչ իմաստ ունի գործ սկսել, 1 միլիոն վարկ վերցնել, կորստով աշխատել, հետն էլ 150 հազար դրամ տուգանք վճարել... Դե համակարգիչը թող այժմ հարկային տեսչության պետի հետ միասին հաշվի, թե ինչպե՞ս է տարեկան բյուջեն կորցնում առնվազն 1,400,000 դրամ: Թող հաշվի նաեւ այն, որ եւս 6 մարդ` ձեռներեցը եւ հինգ աշխատակիցներ, կհամալրեն գործազուրկների բանակը:
Մի՞թե այլ, ավելի մեծ ծավալների հարկ թաքցնողներ չկան, որ հարկային մարմինը հետապնդում է նորաստեղծ փոքրիկ բիզնեսներին: Այսպես չէ արդյո՞ք հիասթափություն առաջանում եւ արտագաղթի ճանապարհ բացվում: Մի՞թե սա է մեր իշխանության փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը խթանելու “պետական աջակցության” քաղաքականության տրամաբանությունը…
Հարգանքով`
անհատ ձեռներեց Հասմիկ Ավագյան»