Հարուցվել է քրեական գործ` ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս ընդերքի շահագործում իրականացնելու դեպքի առթիվ:
Մասնավորապես` «Լիթոսֆեր» ՍՊ ընկերության վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. հուլիսի 4-ից մինչեւ 2010թ. նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում նշված ՍՊԸ-ի տնօրենն առանց լիցենզիայի Արարատի տրավերտինի հանքավայրի «Արեւմտյան» տեղամասից հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով, լիցենզիայի պայմանագրով եւ լեռնահատկացման ակտով ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս իրականացրել է ընդերքի շահագործում:
Նախնական տվյալներով ընկերությունն արդյունահանել է ընդհանուր 2580 մ3 տրավերտինի զանգված` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Հարուցվել է քրեական գործ` ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս ընդերքի շահագործում իրականացնելու դեպքի առթիվ: Մասնավորապես` «Լիթոսֆեր» ՍՊ ընկերության վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. հուլիսի 4-ից մինչեւ 2010թ. նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում նշված ՍՊԸ-ի տնօրենն առանց լիցենզիայի Արարատի տրավերտինի հանքավայրի «Արեւմտյան» տեղամասից հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով, լիցենզիայի պայմանագրով եւ լեռնահատկացման ակտով ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս իրականացրել է ընդերքի շահագործում: Նախնական տվյալներով ընկերությունն արդյունահանել է ընդհանուր 2580 մ3 տրավերտինի զանգված` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար: