Ֆրանտիշեկ Միկլոշկո. «Թուրքիայի հակադարձումն ուժեղ էր և այնքան անհեթեթ»
Սլովակիայի բազմաթիվ քաղաքական գործիչներ և պաշտոնական անձինք զանգահարել են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ և Սլովակիայի Հայ Համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանին ու ջերմ շնորհավորանքներ հայտնել Ֆրանսիայի Սենատի ստորին պալատում Հայոց ցեղասպանությունը մերժողների նկատմամաբ քրեական օրենքի նախագծի հաստատման հարցում: Մասնավորապես Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն հայտարարել է, որ «չնայած Ֆրանսիան ցեղասպանությունը քրեականացնող օրենքն ընդունեց Շվեցարիայի և Սլովակիայի Ազգային Խորհուրդներից հետո, Թուրքիայի հակադարձումն այնքան ուժեղ էր և այնքան անհեթեթ, որ բարձրացրած աղմուկը ցնցեց Եվրոպան: Թուրքիայի ղեկավարության անհեթեթ հայտարարությունները զարմացնում և զայրացնում են բոլորին, քանի որ Ֆրանսիան աշխարհում քաղաքականություն թելադրող և պարտադրող հզոր պետություններից մեկն է ու թուրքական հաշվարկներն ակնհայտորեն սխալ արդյունք են իրենց համար ապահովելու»:
Սլովակիայում ցեղասպանությունը քրեականացնող օրենքի հեղինակ, Արդարադատության նախկին նախարար ու փոխվարչապետ, այժմ Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը հայտարարեց. «Ես շատ ուրախ եմ, որ ֆրանսիացի օրենսդիրների հետ մենք մտքերի փոխանակում ենք ունեցել այս բանաձևի ձևակերպման հարցում և կարծում եմ, որ բանաձևի ընդունումն Եվրոպայի առաջադեմ երկրների համար մեծ հաղթանակ էր: Ֆրանսիացիք մի հիանալի լրացում են կատարել. նաև տուգանք են նախատեսել Հայոց ցեղասպանությունը մերժողների համար: Սա լայն հնարավորություն է ստեղծում, որ հեշտությամբ պատժվեն թուրք բարձրաստիճան քաղաքական գործիչները` ֆրանսիական պետության սահմաններում Հայոց ցեղասպանությունը մերժող հայտարարություն անելու դեպքում: Եթե նրանց բանտ նետելը դժվար խնդիր էր, ապա տուգանքով պատժելը հիանալի լուծում է»:
Նախկին վարչապետ պարոն Յան Չառնոգուրսկին զանգահարեց Պրահայից, որտեղ նա մասնակցելու էր իր մտերիմ գործընկեր ու վաղեմի բարեկամ Վացլավ Հավելի թաղմանը, ջերմ շնորհավորանքներ ուղղելուց բացի, խոստացավ նաև մի ուղղերձ հղել հայ ժողովրդին և Ֆրանսիայի Սենատին` այս բացառիկ կատարված ակտի կապակցությամբ:
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտնում է, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը մեծ ոգևորվածությամբ է ընդունվել և Սլովակիայում և հարևան երկրներում: Անկասկած սրան հաջորդելու է ցեղասպանությունն ընդունոող բանաձևերի հաստատումներ, մոտակա տարիների ընթացքում, մի շարք եվրոպական երկրների պառլամենտներում: ԵՀՄՖ-ը պետք է ավելի ակտիվ աշխատի այս հարցում դրական արդյունքներ ստանալու համար:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն