Լրահոս

23.12.2011 11:11


Իսրայելը հրաժարվել է Թուրքիային հետախուզական համակարգեր վաճառել

Իսրայելը հրաժարվել է Թուրքիային հետախուզական համակարգեր վաճառել

Իսրայելի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով կասեցրել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին հետախուզական համակարգեր վաճառելու գործարքը, որի գինը մոտ 140 մլն դոլար էր կազմում։

2009թ. երկու երկրների միջև կնքված գործարքի համաձայն՝ առաջին համակարգերը պետք է մատակարարվեին մոտակա ամիսներին։ Ենթադրվում է, որ Թուրքիան դատական կարգով կարող է գործարքի կասեցման համար փոխահոտուցում պահանջել։

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները վատթարացան, երբ 2010թ. Իսրայելի հատուկ ջոկատայինները «Ազատության նավատորմիղով» Գազայի հատված ներխուժած 9 թուրքի սպանեցին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը