133-ամյա լեգենդին անհետացում է սպառնում Kodak-ը սնանկացման եզրին է
Պատմական Eastman Kodak ընկերությունը ներդրողներին զգուշացրել է, որ՝ 500 միլիոն դոլարի պարտքի և իրացվելիության պակասի պատճառով իր բիզնեսի ապագան կասկածի տակ է: Դա լուրջ նախազգուշացում է, որ հաջորդ տարի որպես անկախ ընկերություն Kodak-ը կարող է լուծարվել, հաղորդում է CNN-ը։
Ընկերությունը որոշել է սառեցնել իր կենսաթոշակային ծրագրի վճարումները՝ կանխիկ միջոցները պահպանելու համար։ Ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա նախապես մարել պարտքի զգալի մասը, իսկ մնացած մասը վերակառուցել կամ վերաֆինանսավորել։
Երկրորդ եռամսյակում Kodak-ը կրել է 26 միլիոն դոլարի վնաս՝ նախորդ տարվա 26 միլիոն դոլարի շահույթի համեմատ։ Եկամուտները նվազել են 1%-ով, իսկ համախառն շահույթը՝ 12%-ով։ Դրամական պահուստները նվազել են մինչև 155 միլիոն դոլար, որից 70 միլիոն դոլարը Միացյալ Նահանգներում է։
Kodak-ը լուսանկարչական ժապավենի երբեմնի հսկա էր՝ 1970-ականներին կազմելով ԱՄՆ շուկայի 90%-ը։ Սակայն թվային հեղափոխությունը նրան անակնկալի բերեց, ինչը 2012 թվականին հանգեցրեց սնանկացման։ Այդ ժամանակվանից ի վեր ընկերությունը փորձում է գոյատևել ֆիլմերի, քիմիական նյութերի, ապրանքանիշերի լիցենզավորման և դեղագործական արտադրանքի շնորհիվ։

Աղբյուրը՝ news.am