Լրահոս

23.12.2011 11:01


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Բարաք Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից նախօրեին ընդունած Հայոց ցեղասպանոթյունը քրեականացնող օրինագծի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

«Ընդունված օրինագիծը խթան է Հայոց ցեղասպանության արդարացի միջազգային ճանաչման համար: Օգտագործելով առիթը` մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,–ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը