Սիրիա է ժամանել Արաբական պետությունների լիգայի առաջին խումբը
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս է ժամանալ արաբական դիտորդների առաջին խումբը՝ եգիպտացի դիվանագետ Սամիր Սեյֆ ալ–Յազալի գլխավորությամբ։
Սպասվում է, որ փորձագետները կապի մեջ կմտնեն սիրիական իշխանությունների հետ և կնախապատրաստվեն դիտորդների հիմնական խմբի (150–250) ընդունմանը, որոնք պետք է դիտարկում իրականացնեն Սիրիայի ներքին իրավիճակի վերաբերյալ։ Արաբ նախարարների կողմից մշակված «ճանապարհային քարտեզի» պայմանների համաձայն՝ Սիրիայի կառավարությունը փորձագետներին ապահովելու է տեղափոխման ազատությամբ՝ նրանք իրավունք կստանան անարգել այցելել հակամարտության գոտիներ, կալանավայրեր, ոստիկանանական բաժիններ և հիվանդանոցներ։ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ դիտորդները կկարողանան ազատորեն հանդիպել ընդդիմադիր զանգվածների ակտիվիստների հետ։
Սիրիայում ապրիլից շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, այնտեղից էլ տարածվել երկրով մեկ։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ զոհվածների թիվն հատել է 5000–ի սահմանը։
Սիրիա է ժամանել Արաբական պետությունների լիգայի առաջին խումբը