Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի կրտսեր զավակն էր
Նախօրեին ՀՀ ՊՆ N զորամասում հանկարծամահ եղած զինծառայող Վահե Զաքարյանն ընտանիքի կրտսեր զավակն էր, ավագ քույր ու եղբայր ունի։ Վահեի դաստիարակությամբ հայրն է զբաղվել, մայրը տարիներ առաջ էր մահացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, News.am-ի հետ զրույցում հայտնել են Մարտունու համայնքապետարանից։ Համայնքապետարանից հայտնեցին, որ Վահեն մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրենը՝ Վարդան Ավետիսյանը, նշել է, որ դպրոցում ուսանելու տարիներին Վահեն առողջական խնդիրներ չի ունեցել, երբևէ չի գանգատվել։
«Կիրթ, դաստիարակված, հավասարակշռված տղա էր։ Բնագիտական առարկաներով էր հետաքրքրված, միասնական քննությունները հանձնել ու համալսարան էր ընդունվել նախքան բանակ զորակոչվելը։ Երևանի պետական համալսարան էր ընդունվել, ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը»-պատմեց դպրոցի տնօրենը՝ նշելով, որ Վահեն քաղաքում հարգված ընտանիքի զավակ էր. Վահեի հայրը համայնքապետարանի սոցիալական ծառայությունում է աշխատում։