Գաղտնիք չէ, որ Հայաստանում ազգային փոքրամասնություններն ապրում են խաղաղ ու համերաշխ` նպաստելով Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: Հայաստանի տարբեր քաղաքներում կողք կողքի ապրում են վրացիներ, եզդիներ, ասորիներ, ռուսներ, հույներ, գերմանացիներ, լեհեր, հրեաներ, ովքեր հայերի հետ հավասար իրենց մասնակցությունն են ցուցաբերում հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: Դա ևս մեկ անգամ ապացուցվեց «Մշակութային խճանկար» փառտոնի շրջանակներում, որն անցկացվեց Երևանում, Վանաձորում և Գյումրիում:
Հայաստանում ապրող 6 փոքրամասնությունները համաձայնեցին կամավորական հիմունքներով մասնակցել փառատոնին` հայ երիտասարդներին ներկայացնելու իրենց մշակույթը, արվեստը, պատմությունը, ազգային կերակրատեսակները, երգն ու պարը` մի քանի օր շարունակ ձևավորելով մշակութային խճանկար:
Նոյեմբերից սկսած Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերպության շուրջ 15 կամավորներ սկսեցին ակտիվորեն աշխատել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների հետ` ուսումնասիրելով նրանց համայնքների պատմությունը և ապրելակերպը: Պարզվեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնություններից շատերը բավականին կազմակերպված են, ունեն իրենց մշակութային կազմակերպությունները, պարի, երգի և լեզվի խմբակները, ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ տարբեր ծրագրերի շրջանակներում:
Երկամսյա աշխատանքից հետո երևանում մեկնարկեց փառատոնը: Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները հարյուրավոր հայ երիտասարդների ներկայացնեն իրենց պատմությունը, մշակութային ժառանգությունը, երգն ու պարը, ազգային կերակրատեսակները: Լուսանկարների ցուցահանդեսի միջոցով ներկաները հնարավորություն ստացան ծանոթանալու համայնքների առօրյային և գործունեությանը:
«Մշակութային խճանկար» ծրագրի հիմնական նպատակ էր ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների միջոցով հայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթին և ավանդույթներին: Ծրագիրը միտված էր հայ երիտասարդների շրջանում խթանել եվրոպական երիտասարդական արժեքները և ներկայացնել Հայաստանի մշակութային բազմազանությունը: Պարզվեց, որ մեր երիտասարդներից շատ քչերը գիտեն Հայաստանում գերմանական կամ օրինակ հրեական համայքնի գոյության մասին:
Փառատոնի մի քանի օրերի ընթացքում հայ երիտասարդները վիրտուալ ճանապարհորդություն էին կատարում Հայաստանից Հունաստան, Գերմանիայից Իսրայել և այդպես շարունակ` մասնակից լինելով մշակութային խճանկարի ձևավորմանը:
Կազմակերպիչների հաշվարկներով մի քանի հազար երիտասարդ փառատոնի շնորհիվ իմացավ Հայաստանի բազմամշակութայնություն մասին: Շուտով պատրաստ կլինի նաև փառատոնի մասին պատմող ֆիլմը, որն իր հերթին ավելի շատ երիտասարդների կծանոթացնի ազգային փոքրամասնությունների մշակույթին:
«Մշակութային խճանկար» փառատոնը իրականություն դարձավ Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի Երևանի Երիտասարդական Բանկ ծրագրի շնորհիվ, որի շրջանակներում Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստացավ ֆինանսական աջակցություն:
Փառատոնի նյութերը մշակման փուլում են և շուտով կտեղադրվեն ծրագրին մասնակից կազմակերպությունների կայքերում, ինչի շնորհիվ միջոցառմանը մասնակից կդառնան ավելի շատ երիտասարդներ:
Միասնություն` մշակութային բազմազանության մեջ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ Գրիգոր Երիցյան