Քաղաքական

11.08.2025 12:02

Վերահսկողը սպասելու է, որ շինարարը կաշառք տա թղթերը ստորագրելու համար․ կոռուպցիոն վտանգներ կան. Արմենակ Դանիելյան (տեսանյութ)

Վերահսկողը սպասելու է, որ շինարարը կաշառք տա թղթերը ստորագրելու համար․ կոռուպցիոն վտանգներ կան. Արմենակ Դանիելյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը մեր հետ զրույցում կոշտ քննադատել է քաղաքային իշխանություններին՝ մատնանշելով մայրաքաղաքի խորը խնդիրները։

Նրա խոսքով՝ աղբահանության կազմակերպման տապալումը դարձել է Երևանի առօրյայի անբաժան մասը, իսկ իշխանությունները ամիսներ շարունակ չեն կարողանում ապահովել նույնիսկ նվազագույն կարգուկանոն։

Դանիելյանը նաև բարձրաձայնել է շինարարական տենդերների իրականացման գործընթացներում հնարավոր կոռուպցիոն սխեմաների մասին՝ ընդգծելով, որ բացթողումները և թափանցիկության պակասը հող են պատրաստում կաշառակերության համար։ Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակը ոչ միայն վնասում է քաղաքային տնտեսությանը, այլև ամրապնդում է հանրության անվստահությունը գործող իշխանությունների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։