Քաղաքական

10.08.2025 15:28

Փաշինյանն ու Ալիևը կրկնեցին նույն սխալը, որը նախկինում Զելենսկին էր թույլ տվել. Իրանը, ՌԴ-ն և Հնդկաստանը անտարբեր չեն մնա. ԻՀՊԿ քաղաքական ղեկավարի տեղակալ

Փաշինյանն ու Ալիևը կրկնեցին նույն սխալը, որը նախկինում Զելենսկին էր թույլ տվել. Իրանը, ՌԴ-ն և Հնդկաստանը անտարբեր չեն մնա. ԻՀՊԿ քաղաքական ղեկավարի տեղակալ

Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը գոնե մի փոքր մտածեին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Կովկասյան տարածաշրջան ներքաշելու իրենց որոշման հետևանքների մասին, նրանք երբեք չէին տրվի արկածախնդիր Թրամփի խորամանկություններին: Այս մասին ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական ղեկավարի տեղակալ, գեներալ Սարդար Ջավանին:

«Այս երկուսը կրկնել են նույն սխալը, որը Զելենսկին թույլ տվեց, և այս սխալը կարող է նմանատիպ հետևանքներ ունենալ նրանց և իրենց երկրների համար։ Ակնհայտ է, որ Իրանը, Ռուսաստանը և Հնդկաստանը անտարբեր չեն մնա այս կործանարար իրադարձության նկատմամբ»,-ընդգծել է նա։

Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։