Լրահոս

10.08.2025 14:13


Ի՞նչ տեսակետ ունի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Վաշինգտոնի հռչակագրի մասին. Սեյրան Օհանյանի մեկնաբանությունը

Ի՞նչ տեսակետ ունի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Վաշինգտոնի հռչակագրի մասին. Սեյրան Օհանյանի մեկնաբանությունը

Օգոստոսի 8֊ին Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի՝ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիրը Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին։

Ի՞նչ տեսակետ ունի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նշված Հռչակագրում տեղ գտած դրույթների և ի հայտ եկած նոր գործընթացների վերաբերյալ։ Yerkir.am-ի հարցադրմանը պատասխանել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.

«Ստորագրված փաստաթղթերն ու դրանց մեծ կարևորություն տվող իշխանական քարոզչությունը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Նախաստորագված պայմանագրի հրապարակումից հետո մենք առավել մանրամասն կանդրադսռնանք այս խնդիրներին։ Իսկ մինչ այդ` կրկին փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու կառավարության ստանձնած հանրային-իրավական պարտավորությունները։

Մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից հնարավոր է դուրս գալ, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, կերտել ամուր պետականություն եւ բերել իրական խաղաղություն: Այն իրականացնելու համար պետք է բացառել Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը: Ազգային ողբերգության հեղինակը խաղաղություն չի կարող ապահովել», - հայտնեց Սեյրան Օհանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը