Օրեր առաջ հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել էին Գագիկ Ծառուկյանին` ընտրատեղամասերում թեքահարթակներ կառուցելու հարցում աջակցության խնդրանքով: Ինչպես նշվում էր նամակում` նախորդ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերը 85 տոկոսով անհասանելի և անմատչելի են եղել հենաշարժողական խնդիրներով մարդկանց համար: Գագիկ Ծառուկյանի պատասխան նամակով հասարակական կազմակերպությունները հրավիրվել էին հանդիպման` ազատ և անկաշկանդ քննարկման միջոցով հաշմանդամների առջև ծառացած խնդիրները վերհանելու և, ըստ հրատապության լուծումներ առաջարկելու համար:
Այսօր հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ընտրություններին կարևոր է յուրաքանչյուր ձայն և տեխնիկական պայմանները չպետք է խոչընդոտներ ստեղծեն մարդկանց ազատ կամահայտնության համար: Պետությունը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ բոլոր քաղաքացիների համար: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից միջոցներ հատկացվեցին մի շարք ընտրատեղամասերում թեքահարթակներ կառուցելու համար, որպեսզի դա օրինակ ծառայի այլ ընտրատեղամասերի մատչելիության հարցը կարգավորելիս:
«Առավել հրապատ հարցերը իրենց լուծումը կգտնեն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ: Սակայն միևնույն ժամանակ առավել խորքային հարցերը պետք լուծվեն պետական աջակցության միջոցով: Կան հարցեր, որոնք ոչ մի անհատ, ոչ մի հիմնադրամ միայնակ լուծել չի կարող»,– նշեց ԲՀԿ ղեկավարը:
Քննարկման մասնակիցները պայմանավորվեցին մասնակցել ԲՀԿ նախընտրական ծրագրի քննարկումներին, քանի որ, ինչպես նշեց Գ. Ծառուկյանը՝ ցանկացածկուսակցությանծրագիրպետքէգրվածլինիժողովրդիհամար, մարդկանցհամար: Ումիայնայդդեպքումպետությունըուժեղկլինի:
Հանդիպման արդյունքում հանձնարարականներ տրվեցին ԱԺ և Երևանի Ավագանու ԲՀԿ խմբակցություններին` հաշմանդամների հետ կապված խնդիրների քննարկման և լուծման ուղղությամբ հետամուտ լինելու համար:
Ընտրություններ բոլորի համար
Օրեր առաջ հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել էին Գագիկ Ծառուկյանին` ընտրատեղամասերում թեքահարթակներ կառուցելու հարցում աջակցության խնդրանքով: Ինչպես նշվում էր նամակում` նախորդ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերը 85 տոկոսով անհասանելի և անմատչելի են եղել հենաշարժողական խնդիրներով մարդկանց համար: Գագիկ Ծառուկյանի պատասխան նամակով հասարակական կազմակերպությունները հրավիրվել էին հանդիպման` ազատ և անկաշկանդ քննարկման միջոցով հաշմանդամների առջև ծառացած խնդիրները վերհանելու և, ըստ հրատապության լուծումներ առաջարկելու համար:
Այսօր հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ընտրություններին կարևոր է յուրաքանչյուր ձայն և տեխնիկական պայմանները չպետք է խոչընդոտներ ստեղծեն մարդկանց ազատ կամահայտնության համար: Պետությունը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ բոլոր քաղաքացիների համար: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից միջոցներ հատկացվեցին մի շարք ընտրատեղամասերում թեքահարթակներ կառուցելու համար, որպեսզի դա օրինակ ծառայի այլ ընտրատեղամասերի մատչելիության հարցը կարգավորելիս:
«Առավել հրապատ հարցերը իրենց լուծումը կգտնեն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ: Սակայն միևնույն ժամանակ առավել խորքային հարցերը պետք լուծվեն պետական աջակցության միջոցով: Կան հարցեր, որոնք ոչ մի անհատ, ոչ մի հիմնադրամ միայնակ լուծել չի կարող»,– նշեց ԲՀԿ ղեկավարը:
Քննարկման մասնակիցները պայմանավորվեցին մասնակցել ԲՀԿ նախընտրական ծրագրի քննարկումներին, քանի որ, ինչպես նշեց Գ. Ծառուկյանը՝ ցանկացած կուսակցության ծրագիր պետք է գրված լինի ժողովրդի համար, մարդկանց համար: Ու միայն այդ դեպքում պետությունը ուժեղ կլինի: