Կարծիք

09.08.2025 11:01


Թրամփի մասին անհամ կենաց ասողները Կովկասից

Թրամփի մասին անհամ կենաց ասողները Կովկասից

Տպավորություն ԱՄՆ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ասուլիսից ու հայտարարություններից։ Վերջանական կարծիք կարել է կազմել միայն փաստաթղթի հրապարակումից հետո։

Թրամփի ինքնագովազդ ու գովազդ։

ԱՄՆ-ը ստանում է կարևոր միջանցքի վերահսկողություն։Ալիևը այս իրավիճակում կորզեց մաքսիմումը՝ միջանցք Նախիջևանի հետ կապվելու համար։ Իլհամը հաճոյախոսություններ տարափ ստացավ։ ԱՄՆ-ը վերացրեց 1992թ-ից գործող ռազմական օգնության սահմանափակումը Ադրբեջանի նկատմամբ։ Մինսկի խումը լուծարվեց, Արցախի թեման միջազգային հարթակում փակվելու ճանապարհին է։

Թե Հայաստանը ի՞նչ ստացավ, առնվազն անհասկանալի է։ Խաղաղության մասին հայտարարություններ, առանց ակնհայտ երաշխիքների։ Տպավորություն է, որ երաշխքիը Թրամփի անձն է։ Իսկ եթե 3 տարի հետո Թրամփը Սպիտակ տնից հեռացավ, ի՞նչ է լինելու։ Վիլսոնն էլ էր սիրուն ապագա գծել հայերի համար, Ի՞նչ եղավ։ Նույնիսկ խախաղության պայմանագիր չէ, այլ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում։ Իսկ նախաստորագրված փաստաթուղթը կարող է արժանանալ հայ-թուրքական արձանագրությունների ճակատգրին։Նիկոլին նույնիսկ հաճոյախոսություն չհասավ։

Իլահամն ու Թրամփը ելույթ էին ունենում առանց թղթի, Հայաստանը ներկայացնողը լիրիկական տեքստ էր կարդում։

Հայաստանն ու Արդբեջանը ներկայացնող լրագրողներից բացի, մյուս լրագրողներին առանձնապես չէր էլ հետաքրքրում, թե ինչ են ստորագրել, իրենց բոլորովին այլ հարցեր էին հետաքրքրում։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը