Քաղաքական

06.08.2025 21:59

«Մայր Հայաստան»-ի անդամները մասնակցել են Դավթաշենի ֆուտբոլային համալիրի ՇՄԱԳ լսմանը և առաջարկել ստորգետնյա կայանատեղի

«Մայր Հայաստան»-ի անդամները մասնակցել են Դավթաշենի ֆուտբոլային համալիրի ՇՄԱԳ լսմանը և առաջարկել ստորգետնյա կայանատեղի

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Ավետիսյանը և Արմեն Քոչարյանը ներկա են եղել Դավթաշեն վարչական շրջանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կառուցվող ֆուտբոլի 2 դաշտերի և ֆուտբոլի ուսումնական շենքի կառուցման ՇՄԱԳ առաջին լսմանը։

Կառավարությունը 5 հեկտար տարածքը նվիրաբերել է ֆեդերացիային, որի վրա պետք է կառուցվի սպորտային համալիրը։ Մարզադաշտը ունենալու է 1600 հանդիսականի համար նախատեսված նստատեղ և 300 ավտոմեքենայի համար կայանատեղի։

Հաշվի առնելով մեր քաղաքի ծանրաբեռնվածությունը՝ մեր խմբակցության ավագանու անդամներն առաջարկել են դաշտերի տակի հատվածում ևս նախատեսել ավտոկայանատեղի, որպեսզի միջոցառումների ժամանակ հարակից փողոցներում ավտոմեքենաների կուտակումներ չլինեն։

«Մայր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։