Կարծիք

06.08.2025 16:42


Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ

Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ

Զանգեզուրի միջանցքի շուրջ բանակցությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Ռուսաստանում և Իրանում:

Եթե հայաստանյան մտահոգությունները հասկանալի են, իսկ ռուսական կողմի լռությունը խորհրդավոր իմաստ ունի, ապա Իրանի իշխող վերնախավում այս հարցի շուրջ առաջ են եկել երկու՝ իրար հակասող տեսակետներ:

Առաջին տեսակետը, որն ներկայացրել է այդ երկրի նախագահը, այն է, որ Իրանը չպիտի կոշտ արձագանքի այդ նախագծին, այլ փորձի Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցություններում պարզաբանում ստանալ, որ այդ նախագիծը չի վտանգելու Իրանի շահերը և չի սահմանափակելու Իրան-Հայաստան հարաբերությունները:

Իրանի նախագահի որդին՝ Յուսուֆ Պեզեշկիանը, նույնիսկ մեծ հոդվածով է հանդես եկել՝ փորձելով արդարացնել սեփական հոր դիրքորոշումները այս հարցում:

Ըստ նրա՝ Իրանը բախվում է Ադրբեջանի հետ փոխգործակցության երեք հնարավոր սցենարի.

Առաջին՝

Հնարավոր է բռնկվի մեծ պատերազմ Իրանի և Ադրբեջանի միջև,

Երկրորդ՝

Հնարավոր է պահպանվի այս՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակը և

Երրորդ՝

Հնարավոր է սկսել ակտիվորեն զարգացնել նոր հարաբերություններ Ադրբեջանի հետ:

Պեզեշկիան-որդին կոչ է անում գնալ երրորդ ճանապարհով:

Պեզեշկնաններին հակադրվում են պահպանողական շրջանակները:

Մասնավորապես, Իրանի առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Զանգեզուրի միջանցքի հնարավոր ձևավորումը կարող է լրջագույն սպառնալիք դառնալ Իրանի համար:

Մանավանդ, որ օրերս ռուսական կողմը փոխանցել էր Իրանին տեղեկատվություն, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը մտադիր են նոր հարձակումներ սկսել Իրանի դեմ:

Ավելին, ըստ այդ շրջանակների, ադրբեջանական կողմը մտադիր է սերտացնել իր կապերը Իսրայելի և ԱՄՆ-ի հետ և հայտարարել, որ միանում է նրանց կողմից առաջարկվող «Աբրահամական համաձայնագրերին», որը չի ենթադրելու պաղեստինյան պետության ստեղծումը:

Ավելին, ներկա փուլում նույնիսկ արաբական երկներն են մերժում այդ գաղափարը, մինչդեռ Ադրբեջանը այսօր հայտարարում է, որ կողմ է լինելու այդ համաձայնագրին:

Դրանով, ըստ իրանցիների, Բաքուն փորձում է հայտով հանդես գալ՝ դառնալու համար ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավոր հենակետը տարածաշրջանում:

Ավելին, Ալիևը հայտ է փորձում ներկայացնել՝ դիրքավորվելու որպես մահմեդական երկրների ամենահավատարիմ երկիրը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համար:

Թեհրանում հատկապես մտահոգված են նրանով, որ հայկական կողմը դրական է արտահայտվել այս նախագծին, որը ենթադրում է միակողմանի զիջում Ադրբեջանին, իսկ ռուսական կողմը կրավորական դիրք է բռնել, սպասելով թե ինչ ուղությամբ կընթանան զարգացումները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը