Լրահոս

06.08.2025 16:35


Երևանում պայթյուն-բռնկում է տեղի ունեցել «Kia Forte»-ում. 6 վիրավորներից 3-ը երեխաներ են

Երևանում պայթյուն-բռնկում է տեղի ունեցել «Kia Forte»-ում. 6 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, ապա 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Տարածքը սահմանազատել են պարեկները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը