Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր գոհունակությունն է հայտնում Ֆրանսիայի ԱԺ–ին
«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ հայ սամբիստների ու մարզաձևի երկրպագուների անունից իր գոհունակությունն է հայտնում և շնորհավորում աշխարհասփյուռ հայությանը՝ Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը քննարկելու և ընդունելու կապակցությամբ, միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնում՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին ու խորհրդարանականներին, Հայոց չսպիացող վիշտը հասկանալու և Ցեղասպանության փաստը հարցականի տակ առնողներին պատասխանատվության ենթարկելու պատրաստակամության համար:
Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, որ պարբերաբար մասնակցելով միջազգային ամենատարբեր մարզական միջոցառումների, երբեմն ներքաշվում ենք Հայոց Ցեղասպանության շուրջ ծավալվող բանավեճերի մեջ, շուրջ չորս ժամ հետևում էինք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող քննարկումներին, հուզմունքով սպասում՝ պատմական արդարության հաստատման թեև հերթական, սակայն չափազանց կարևոր հանգուցալուծմանը:
Վստահ ենք, որ փաստաթուղթը կընդունվի ոչ միայն Ֆրանսիայի Սենատի ու նախագահի կողմից, այլև իր արձագանքը կգտնի այլ պետությունների օրենսդիր մարմիններում և կդառնա կարևոր խթան՝ Հայոց Ցեղասպանության վերջնական ընդունման և դատապարտման ճանապարհին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա»