Լրահոս

06.08.2025 09:45


Հրդեհ է բռնկվել Արտանիշ գյուղում․ այրվել է երկհարկանի տունը

Հրդեհ է բռնկվել Արտանիշ գյուղում․ այրվել է երկհարկանի տունը

Օգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։

Այս խորագրի վերջին նյութերը