Կարծիք

05.08.2025 18:12


Զելենսկու և Փաշինյանի ճակատագրերը նման են իրար, և երկուսն էլ նույն ձևով են ավարտելու իրենց քաղաքական անփառունակ ապագան

Զելենսկու և Փաշինյանի ճակատագրերը նման են իրար, և երկուսն էլ նույն ձևով են ավարտելու իրենց քաղաքական անփառունակ ապագան

Ուկրաինան և Հայաստանը տարբեր երկրներ են: Տարբեր են իրենց աշխարագրական դիրքով, տարբեր՝ մարդաքանակով, կրոնով, բարքերով և ծագումնաբանությամբ:

Բայց այս երկրներն ունեն մեկ ընդհանուր հայտարար. Հայաստանն ու Ուկրաիանան հայտնվել են նույն թակարդում, որ դրվել էր դրսից:

Նույն երկրների հարցում իր մեծ մեղքն ունի նաև Ռուսաստանը՝ իր անմիտ և էկլեկտիկ քաղաքականությամբ:

Սակայն գլխավորը, որ միավորում է այս երկրներին, այն է, որ Զելենսկին և Փաշինյանը, համաձայնել են իրենց երկրները, դարձնել մանրադրամ՝ Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության մեջ:

Տարբերությունն այն է, որ Հայաստանի մասով կա նաև երրորդ կողմ՝ Ադրբեջանը, ով փորձում է օգտվել այս հանգամանքից:

Թե՛ Զելենսկին, և թե՛ Փաշինյանը մինչ իշխանության գալը, դատափետում էին իշխանություններին թալանի, օլիգարխիկ լինելու մեջ:

Մինչդեռ իշխանության գալուց հետո երկուսն էլ դարձան ամենաօլիգարխիկը և ամենաթալանչին:

Երկուսին էլ Արևմուտքը ծափահարում էր, քանի որ նրանք համաձայնվել էին իրենց ժողովուրդներին դարձնել «միս»՝ Ռուսաստանի դեմ պատերազմներում: Ուկրաինան ուղակի ներքաշեցին այդ պատերազմի մեջ, Հայաստանին՝ միջնորդավորված ձևով:

Արդյունքում և՛ Ուկրաինան , և՛ Հայաստանը տարածքային ճակատագրական կորուստներ ունեցան: Ուկրաինան կորցրեց իր տարածքի մոտ 20 տոկոսը, իսկ Հայաստանը կորցրեց Արցախը և իր արևելյան սահմանները մնացին լիովին անպաշտպան:

Մինչդեռ, մինչ իշխանության գալը, սրանք ժողովուրներին խոստանում էին «պայծառ ապագա»:

Զելենսկու նախկին օգնական Արեստովիչի թևավոր խոսքերով՝ «Ուկրաինային խոստացան ԵՄ, սակայն տվեցին Էս-Էս» ( ֆաշիստական Գերմանիայում գործած նացիստական կազմակերպության անվան հանրահայտ հապավումը):

Նշենք, որ Արեստովիչը ռուսամետ գործիչ չէ, նա քննադատում է Մոսկվային, սակայն նաև նշում, որ Արևմուտքը դաժանորեն խաբեց ուկրաինացիներին, որի համար, այդ երկիրը կարող է շատ թանկ վճարել:

«...Ուկրաինայի ամենամեծ խնդիրն այն է, որ երկրում ոչինչ չի փոխվի, նույնիսկ, եթե Կիևի ռեժիմի անօրինական առաջնորդ Վլադիմիր Զելենսկին տեսականորեն փոխարինվի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնով...»,- նշել է Արեստովիչը

Ըստ Արեստովիչի՝ Ուկրաինայի գլխավոր խնդիրը, այն բարքերն են, որոնք այդպես էլ չվերացան, թեև մեծ հույս կար, որ ԵՄ-ի օգնությամբ, դա կարող էր լուծվել:

Սակայն, ըստ Արեստովիչի, պարզվեց, որ ԵՄ-ի գլխավոր խնդիրը դա չէր, այլ օգտագործելն էր Ուկրաինան՝ Ռուսաստանի դեմ, վերջինիս թուլացնելու ակնկալիքով:

Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը նույն Արևմուտքն օգտագործում էր՝ բացառապես հետապնդելով իր շահերը:

Նույն կոռուպցիան նախկինում եվրոպացիները չէին ուզում տեսնել, իսկ երբ պարզվեց, որ ռազմաճակատում գործերը լավ չեն ընթանում, և Զելենսկու վարկանիշը անկում է ապրում, այդ նույն Արևմուտքը սկսեց նկատել կոռուպցիոն ռիսկեր՝ Զելենսկու շրջապատում:

Իսկ վերջին այս սկանդալը, ազդանշան էր, որ Արևմուտքը պատրաստվում է իշխանափոխություն իրականացնել այդ երկրում:

Արեստովիչի այս տեսակետին է նաև ռուսամետ Մեդվեդչուկը, սակայն նա այլ պատճառ է բերում:

Ըստ նրա՝ Արևմուտքը փորձելու է զոհաբերել Զելենսկուն, որպեսզի կարողանա լուծել մի քանի խնդիր.

Առաջին՝

Նոր մարդու պարագայում Պուտինը այլևս չի կարողանա լեգիտիմորեն խուսափել բանակցություններից,

Երկրորդ՝

Նոր մարդու պարագայում, հնարավոր կլինի վերականգնել վստահությունը զինվորականների մոտ, և ռուսներին չի հաջողվի կազմաքանդել ռազմաճակատը,

Երրորդ՝

Վատագույն դեպքում, եթե ռուսներին հաջողվի հասնել իրենց նպատակներին, արևմտյան լիդերները այդ պարտությունը կգցեն Զելենսկու վրա, նշելով, որ պարտվել է, ոչ թե Արևմուտքտը, այլ՝ Զելենսկին:

Գրեթե նույնանման պատճառներով փոխվել է նաև Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը նույն Արևմուտքում: Սակայն կան տարբեր կարծիքներ, թե ինչ մոտեցումով հանդես գալ Հայաստանի նկատմամբ:

Մի մասը պնդում է, որ Փաշինյանն այլևս չի կարողանա վերարտադրվել 2026-ին, և պետք է հաշվի նստել իրողության հետ և փորձել կապ հաստատել այլընտրանքային գործիչների հետ:

Մյուս մասն այն կարծիքին է, որ մինչև ընտրությունները Փաշինյանից պիտի կորզել բոլոր զիջումները, քանի որ 2026-ից հետո իշխանության է գալու հակաարևմտյան քաղաքական ուժ, որի հետ դժվար կլինի պայմանավորվել լուրջ քայլերի մասին՝ Մոսկվայի դեմ:

Այս հարցում էլ արդեն կա կոնսեսուս, որ Փաշինյանի ժամանակն արդեն ավարտվել է, և պիտի պատրաստվել նոր փուլի տարածաշրջանային զարգացումներին նույնպես:

Ինչ նոր փուլեր էլ որ գան, միևնուն է, Զելենսկին և Փաշինյանը հավերժորեն մնալու են պատմության մեջ՝ որպես ավերիչ և կործանարար գործչներ, որոնք որևէ պոզիտիվ գաղափար այդպես էլ չբերեցին իրենց երկրների համար:

Սակայն դրանից բացի, առաջ է գալու նաև արևմտյան վերնախավերի պատասխանատվության հարցը, որոնք ժողովրդավարության քողի տակ մեծ ողբերգություններ բերեցին հայ և ուկրաինացի ժողովուրդներին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը