Իշխան Կարապետյան. «Ճգնաժամի պայմաններում կան մի քանի ոլորտներ, որոնց իրացման ծավալներն անկում չեն ապրում»
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը, ամփոփելով կենտրոնի 2009թ. առաջին 4 ամիսներին իրականացրած աշխատանքները, նշել է, որ իրենց կենտրոնի կողմից աջակցություն է տրամադրվել 2230 ՓՄՁ սուբյեկտի, ինչի շնորհիվ նրանք ավելացրել են իրենց արտադրությունը և ստեղծել նոր աշխատատեղեր։
«Չեք կարծում, որ խնդիրն այսօր ոչ այնքան ծավալների մեծացման մեջ է, այլ արդեն իսկ իրենց ունեցած արտադրանքի իրացման մեջ է» «7օր»-ի հարցին, Իշխան Կարապետյանը պատասխանել է.
-Ենթադրում եմ, որ կազմակերպություններին օժանդակություն է պետք, որպեսզի իրենք և զարգացնեն իրենց բիզնեսը, և իրացնեն արտադրանքը։ Քանի որ ճգնաժամը ենթադրում է ոչ միայն դժվարություններ և խնդիրներ, այլև կազմակերպությունների համար ենթադրում է զարգացման հնարավորություններ։ Այս տեսանկյունից, այն կազմակերպությունները, որոնք այս իրավիճակում կատարեն ճիշտ ներդրումներ, կիրականացնեն իրենց բիզնես պլանները և ճգնաժամից հետո կունենան լուրջ հաջողություններ։ Ինչ վերաբերվում է իրացմանն, ապա ճգնաժամի պայմաններում կան մի քանի ոլորտներ, որոնց իրացման ծավալներն անկում չեն ապրում, մասնավորապես՝ սննդամթերքի վերամշակման ոլորտը։