Լրահոս

04.08.2025 22:56


ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին բերման է ենթարկվել

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին բերման է ենթարկվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել։ Sputnik Արմենիայի տվյալներով` բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։

ՆԳՆ-ից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ միջադեպից հետո կան ձերբակալվածներ։

«Միջադեպի երեք մասնակից ձերբակալվել են և բերման են ենթարկվել քննչական կոմիտե»,-ասացին ոստիկանությունից:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Շանթ Բագրատյանը քաշքշուկի մեջ է մտել նաև պարեկների հետ, որոնք, դեպքի վայրում գտնվելով, միջամտել են։

Այս խորագրի վերջին նյութերը