Լատվիայի Սեյմը չի ընդունել ռուսաց լեզվի կարգավիճակը բարձրացնող օրինագիծը
Լատվիայի խորհրդարանը չի ընդունել ռուսերենը երկրի երկրորդ պետական լեզու դարձնելու վերաբերյալ օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է «Mixnews»-ը։
Այժմ Լատվիայում ռուսերենի կարգավիճակի հարցի վերջնական լուծման համար հանրաքվե կանցկացվի, որը, ըստ նախնական տվյալների, նախատեսվում է փետրվարի 18-ին։
Հիշեցնենք, որ հիշյալ օրինագիծն ուղարկվել էր Սեյմի քննությանը Լատվիայի նախագահ Անդրիս Բեռզինշի նախաձեռնությամբ, թեև վերջինս կտրականապես դեմ է օրինագծի ընդունմանը։
Ավելի վաղ Լատվիայում ռուսերենի կարգավիճակը փոխելու մասին առաջարկությանը պաշտոնական բնույթ հաղորդելու համար շուրջ 180 հազ ստորագրություն էր հավաքվել։