Կարծիք

04.08.2025 10:40


«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան

«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան

Հարց, որ կարծում եմ, արժանի է ուշադրության.

Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար

Բանկային քարտ ստանալիս բանկերը հիմնականում տրամադրում են քարտերը անվճար՝ որպես ծառայության մատուցմամ մաս, բայց երբ քաղաքացին ցանկանում է օգտվել հասարակական տրանսպորտից՝ մի համակարգից, որը տեղական ենթակառուցվածք է, նրան պարտադրում են վճարել 500 դրամ միայն քարտի դիմաց, դա ուղևորության գնի մեջ չի մտնում։

Եվ սա՝ անկախ նրանից՝ սոցիալապես անապահով մարդ է, թոշակառու, ուսանո՞ղ, զբոսաշրջիկ, թե՝ բազմազավակ ընտանիքի անդամ։ Ինչու՞։ Ո՞րն է տրամաբանությունը։

Եթե սա սոցիալական ծառայություն է, ապա ինչու՞ է «Թել-Սել»-ը, ըստ էության, գումար գանձում հասարակական ծառայությունը հասանելի դարձնելու համար։

#միացի՛ր_որ_փոխենք

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը