Լրահոս

22.12.2011 16:23


Արվեստի գործիչ. «Ծառուկյանի քայլը ճիշտ էր»

Ամիսներ առաջ մենք մեծ ուրախությամբ լսեցինք, որ Գ. Ծառուկյանը 100 մլն է հատկացրել մշակութային նախագծերի աջակցմանը: Այն, որ հաջորդած ամսիների ընթացքում որևէ քայլ այդպես էլ չարվեց, ինձ համար անակնկալ չէր: Ստեղծված մշակույթի աջակցման խորհուրդը լավագույն լուծումը չէր: Այն չէր կարող լինել օբյեկտիվ և հետևողական: Ես ուրախությամբ եմ ընդունում  լուրը, որ այդ խորհուրդը Ծառուկյանի որոշմամբ լուծարվել է: Իրոք, ստեղծվել էր աննորմալ իրավիճակ. մարդը հսկայական գումար է տրամադրում, ասում է` ես այլևս չեմ խառնվում, դուք ինքներդ ընտրեք ծրագրերը ու ֆինանսավորեք, իսկ այդ խորհուրդը 7 ամսվա ընթացքում չի կարողանում գոնե մեկ ծրագիր ընտրել ու գործը տեղից շարժել: Նորից եմ կրկնում, շատ ճիշտ է արել Ծառուկյանը, որ լուծարել է այդ խորհուրդը և հետագա աշխատանքերը վստահել միայն ու միայն «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին: Ի դեպ, խորհրդի կազմում կային պարկեշտ, պորֆեսիոնալ մարդիկ: Կարծում եմ` նրանք նույնպես կարող են օգտակար լինել առաջիկա աշխատանքներին:

Հարություն Թոփիկյան

Երևանի Կամերային երգչախմբի ղեկավար

Այս խորագրի վերջին նյութերը