«Բարսելոնա»-ն հայտարարել է «Ռեալ»-ի հետ լեգենդների երկու հանդիպման մասին
Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդների մասնակցությամբ երկու առաջիկա հանդիպումների ժամանակացույցը և անցկացման վայրերը: Երկու խաղերն էլ կկայանան ԱՄՆ-ում:Թիմերը կհանդիպեն սեպտեմբերի 9-ին Նյու Ջերսի նահանգի Հարիսոն քաղաքում և սեպտեմբերի 13-ին՝ Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում:
Առաջին հանդիպումը տեղի կունենա «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, որը MLS-ի «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի տնային մարզադաշտն է և ունի 25,000 նստատեղ: Չորս օր անց թիմերը կմրցեն «DRV PNK Stadium»-ում, որի տարողությունը 21,550 հանդիսատես է: Այս մարզադաշտը «Ինտեր Մայամիի» տնային դաշտն է, որտեղ այժմ հանդես են գալիս «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը, Լուիս Սուարեսը և Ժորդի Ալբան:
«Բարսելոնայի» և «Ռեալի» լեգենդների հանդիպումները դարձել են միջազգային ֆուտբոլային օրացույցի կարևոր իրադարձություն: Երկու ակումբների մրցակցությունը գրավում է ամբողջ աշխարհի ուշադրությունը, ներառյալ վետերանների խաղերը: Թիմերը միմյանց հետ հանդիպել են յոթ անգամ, որոնցից հինգը՝ նախորդ մրցաշրջանում»,-նշված է «Բարսելոնայի» պաշտոնական կայքում:
«Բարսելոնա»-ն հայտարարել է «Ռեալ»-ի հետ լեգենդների երկու հանդիպման մասին
Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդների մասնակցությամբ երկու առաջիկա հանդիպումների ժամանակացույցը և անցկացման վայրերը: Երկու խաղերն էլ կկայանան ԱՄՆ-ում: Թիմերը կհանդիպեն սեպտեմբերի 9-ին Նյու Ջերսի նահանգի Հարիսոն քաղաքում և սեպտեմբերի 13-ին՝ Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում:
Առաջին հանդիպումը տեղի կունենա «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, որը MLS-ի «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի տնային մարզադաշտն է և ունի 25,000 նստատեղ: Չորս օր անց թիմերը կմրցեն «DRV PNK Stadium»-ում, որի տարողությունը 21,550 հանդիսատես է: Այս մարզադաշտը «Ինտեր Մայամիի» տնային դաշտն է, որտեղ այժմ հանդես են գալիս «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը, Լուիս Սուարեսը և Ժորդի Ալբան:
«Բարսելոնայի» և «Ռեալի» լեգենդների հանդիպումները դարձել են միջազգային ֆուտբոլային օրացույցի կարևոր իրադարձություն: Երկու ակումբների մրցակցությունը գրավում է ամբողջ աշխարհի ուշադրությունը, ներառյալ վետերանների խաղերը: Թիմերը միմյանց հետ հանդիպել են յոթ անգամ, որոնցից հինգը՝ նախորդ մրցաշրջանում»,-նշված է «Բարսելոնայի» պաշտոնական կայքում:
Աղբյուրը՝ tert.am