Լրահոս

22.12.2011 15:56


Ժակ Մյարդ. «Հայերի ցեղասպանությունն անժխտելի փաստ է»

Ժակ Մյարդ. «Հայերի ցեղասպանությունն անժխտելի փաստ է»

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը շարունակում է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը։

Նոր օրինագծի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազ եվրոյով։

Խորհրդարանում պատգամավոր Ժակ Մյարդը հայտարարել է, որ 20–րդ դարի hրեաների և հայերի ցեղասպանություններն անժխտելի փաստեր են։ Պատգամավորը կարևորել է հայության դերը Ֆրանսիայի հասարակական կյանքի զարգացման գործում: Նա կոչ է արել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու օրինագծին։

Այս խորագրի վերջին նյութերը