Քաղաքական

01.08.2025 15:54


Մեղադրյալի պաշտպանի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ ոմանց ընկալմամբ՝ Սոնա Մնացականյանն ահաբեկիչ էր․ փաստաբան

Մեղադրյալի պաշտպանի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ ոմանց ընկալմամբ՝ Սոնա Մնացականյանն ահաբեկիչ էր․ փաստաբան

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալի պաշտպանն այսօր կրկին հայտարարել է, որ Սոնան վերջին պահին դիտավորությամբ փորձել է խոչընդոտել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ընթացքը։ Իհարկե, դեպքի տեսագրությունը բոլորին է հասանելի, իսկ նման հայտարարության բարոյական կողմը չքննարկենք, բայց դրանից տպավորություն է ստեղծվում, որ ոմանց ընկալմամբ՝ վրաերթի ենթարկված հանգուցյալն առերևույթ ահաբեկիչ էր, իսկ նրան վրաերթի են ենթարկել ահաբեկչական ակտը կանխելու նպատակով, գուցե նաև վերադասի ցուցումո՞վ…։

Ապա, ի՞նչ անզգույշ հանցանքի մասին է խոսքը, ստացվում է, որ տուժողի սպանության իրավաչափության պայմաններ պետք է քննարկվեն։

Սա ահազանգ է իրավապահ մարմիններին, քանի որ պաշտպանի՝ նման ընկալումը (իբրև Սոնան դիտավորյալ խոչընդոտել է շարասյան ընթացքը) գուցե դեպքի պահին ունեցել են նաև ավտոշարասյան մեքենաների մեջ գտնվող անձինք, հատկապես ղեկավար կազմը։

Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը