Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը որոշել է անկեղծանալ լրագրողների հետ և պատմել է իր վախերի մասին: Մասնավորապես անդրադառնալով գալիք Վիշապի տարուն՝ մարզպետը նշել է, որ ինքն իրականում շատ է վախենում վիշապից.
–Միակ բանն է, որից վախենում եմ, լուրջ եմ ասում։ Գիտե՞ք՝ ինչի եմ վախենում. կան և նմանատիպ մարդիկ, ովքեր օձի պես սողում են, նրանցից էլ եմ վախենում, այսինքն՝ ես չեմ տեսնում, թե նրանց հարվածը որտեղից է գալու, դրա համար եմ վախենում, թաքուն են մոտենում, այ դա իմ դուրը չի գալիս, եթե ասելու բան ունի, ապա միշտ ուղիղ ճակատիդ պետք է ասի:
Վերջինս նաև անդրադարձել է մարզի և Գյումրու խնդիրներին՝ հատկապես շեշտելով հանրապետության երկրորդ քաղաքի երկրորդական փողոցների անմխիթար վիճակը։
–Հատկացումների հիմնական մասը գնալու է Գյումրի քաղաքի երկրորդական ճանապարհներին: Ճիշտ է՝ երկրորդ քաղաքն է, բայց երկրորդական ճանապարհներն ահավոր վիճակում են,–ասել է Աշոտ Գիզիրյանը:
Հատկանշական է, որ Գյումրու ճանապարհների վերանորոգումը և բարեկարգումը հիմնականում քաղաքապետարանի ֆունկցիան է, և, փաստորեն, Աշոտ Գիզիրյանը սրանով գնահատական է տալիս Վարդան Ղուկասյանի աշխատանքին:
Աշոտ Գիզիրյանի վախերը

Դերենիկ Մալխասյան
Գյումրի