Լրահոս

31.07.2025 11:55


Երևանում «Honda»-ն բախվել է բազալտե եզրաքարին, շրջվել ու բռնկվել. 21-ամյա վարորդի կյանքի համար պայքարում են

Երևանում «Honda»-ն բախվել է բազալտե եզրաքարին, շրջվել ու բռնկվել. 21-ամյա վարորդի կյանքի համար պայքարում են

Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արման Ա.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում՝ թիվ 13 հասցեի մոտ՝ ժողովրդին հայտնի շրջանաձև խաչմերուկի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգությունը ստանալուց հետո նշված բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջակոտից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը