Փորձագետ. «Հայաստանում սոցկայքերն ավելի ազատ և ոչ վերահսկելի են»
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լայսօրվա ասուլիսին նշել է՝ արաբական երկրների և ռուսաստանյան իրադարձությունները ցույց են տալիս, որ սոցցանցերի ակտիվության դրական կողմը հասարակության կողմից ընտրությունների վերահսկումն է։
Նրա խոսքերով՝ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մարդկանց հնարավորինս արագ արձագանքել ընտրախախտումներին, ինչպես, օրինակ, Ռուսաստանում բջջային հեռախոսով նկարահանված խախտումները մեծ գլխացավանք դարձան։ Բողոքի ցույցերի՝ զանգվածային լինելու հարցում նույնպես իրենց «մեղավորության» բաժինն ունեն սոցցանցերը։
Ըստ բանախոսի՝ Ռուսաստանում այդ գործընթացների վերահսկողության մակարդակն ավելի բարձր է, քանի որ ՌԴ հատուկ ծառայությունները դիմել էին «vkontakte»–ին, որպեսզի փակվեն հատուկ օգտատերերի էջերը: Դրա պատճառն այն է, որ ռուս օգտատերերի մեծ մասն օգտվում է հենց ռուսական սոցկայքերի ծառայություններից։
–Հայաստանում վիճակն այլ է, քանի որ ակտիվ ցանցերը ոչ հայկական են, ինչն ավելի ազատ և ոչ վերահսկելի է դարձնում դաշտը,–նկատել է փորձագետը։

7or.am