Լրահոս

31.07.2025 07:18


Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Հայաստանում

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Հայաստանում

Հայաստանի ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 31-ին տեղական ժամանակով ժամը 00:13-ին (Գրինվիչի ժամանակով՝ հուլիսի 30-ին ժամը 20։13-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.17⁰ և արևելյան երկայնության 46.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը