Քաղաքական

30.07.2025 17:25

ՆԱՏՕ-ն առաջին տարին չէ, որ փորձում է կառչել Հարավային Կովկասից․ Զախարովա

ՆԱՏՕ-ն առաջին տարին չէ, որ փորձում է կառչել Հարավային Կովկասից․ Զախարովա

ՆԱՏՕ-ն առաջին տարին չէ, որ փորձում է կառչել Հարավային Կովկասից և ամրապնդվել այնտեղ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները։

Նրա խոսքով՝ հատկապես Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում դաշինքն ակնհայտորեն նպատակ ունի օգտագործել տարածաշրջանի երկրների ներուժն ու ռեսուրսներն ի շահ հավաքական Արևմուտքի։

«Նրանց հետխորհրդային տարածքում պետք չեն հավասար հարաբերություններ, այլ ուզում են զավթել ռեսուրսները, թալանել երկրները, հրդեհել այդ ամենը և իրենց պահել որպես տիպիկ գաղութարարներ, իմպերիալիստներ։ Հուսով ենք, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կգիտակցեն իրավիճակի խորացման, ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնման վտանգները։ Բոլորին քաջ հայտնի է, թե ինչով է դա ավարտվում»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ամենուր, որտեղ հայտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ սկսվում է առճակատում, աճում է լարվածությունը, մոռացվում են «խաղաղություն» և «կայունություն» բառերը։ Փոխարենը վրա է հասնում Արևմուտքի կողմից պարտադրված «նոր իրողությունը»։

Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ Հարավային Կովկասի անվտանգության համար ՆԱՏՕ-ն ոչ մի լավ բան չի բերում, նրա հիմնական նպատակը լարվածության նոր օջախներ ստեղծելն ու տարածաշրջանը խարխլելն է։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնություններն օգտագործել ազգամիջյան ատելություն բորբոքելու համար: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` ծրագրված սադրիչ արշավի շրջանակում նախատեսվում է գործարկել Ռուսաստանից փախած և վարձատրության դիմաց ՌԴ դրոշի ներքո գործելու պատրաստ մարդկանցից կազմված դիվերսիոն խմբեր, որոնք ակցիաներ կիրականացնեն նաև Ադրբեջանի քաղաքացիների, ներկայացուցչությունների և մշակութային օբյեկտների դեմ։

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նպատակ ունի նման սադրանքների միջոցով ադրբեջանական, թուրքական և եվրոպական մեդիատիրույթ մտցնել «ռուսական ագրեսիայի» մասին վիրուսային նարատիվ»,-ընդգծել է Զախարովան:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։