Կարծիք

30.07.2025 09:32


Բա ձեզ ո՞վ է տուգանելու, որ քաղաքային տրանսպորտն այս խայտառակ վիճակում է (տեսանյութ)

Բա ձեզ ո՞վ է տուգանելու, որ քաղաքային տրանսպորտն այս խայտառակ վիճակում է (տեսանյութ)

Բարձրանում ես ավտոբուս, վալիդատորը չի աշխատում, կապ չկա, կանգառները պատշաճ նշված չեն, մեկնումի ու ժամանման ժամերը անհասկանալի են, փողոցի մեջտեղում հերթ ես կանգնում՝ վտանգելով կյանքդ։

Բայց փոխանակ իշխանությունը լուծի այդ հիմնախնդիրները, որոշել է որ պետք է պատժի ուղևորին։ Հարց՝ բա ձեզ ո՞վ է տուգանելու, որ քաղաքային տրանսպորտն այս խայտառակ վիճակում է։

Ոչ թե ուղևորին պիտի տուգանել, այլ ձեզ՝ անհամապատասխան կառավարման, քաղաքացիներին արժանապատվությունից զրկելու, քաղաքային փողերը մսխելու ու քաղաքի կառավարումը ձախողեղու համար։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը