Նախկին վարչապետը գործողին՝ «Տո՛, տունդ քանդվի գլխիդ»
ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն, ամփոփելով 2011թ., նշել է, որ Հայաստանը տարին կփակի 4% անկումով, այնինչ իշխանությունը ցույց է տալու 4% աճ։
–11 ամիսների ընթացքում գնաճը կազմել է 7,9%, իսկ պետբյուջեով նախատեսված էր ընդամենը 4%։ Աղքատությունը հասել է 35%–ի, և աղքատների թվի աճը կազմում է 12,5%,–նկատել է նա։
Սա նշանակում է, որ ավելի շատ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք աղքատները կարողանում են գնել։ Բանախոսի խոսքով՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 10 ամսում բյուջեն կատարվել է 100,03%–ով, բայց սղաճը կազմել է 8%՝ նախատեսված 4%–ի փոխարեն, այսինքն բյուջեն պետք է գերակատարվեր 4%–ով, որպեսզի այն ամբողջությամբ կատարված համարվեր։ Անդրադառնալով արդյունաբերության՝ ներկայացվող 10% աճին՝ նա նշել է, թե իրականում դա չկա, քանի որ դրա հիմնական մասը պայմանավորված է հանքարդյունաբերությամբ։ Նրա համոզմամբ՝ շուտով կավարտվեն մեր բնական պաշարները, քանի որ չկա հաշվարկային օգտգագործում, այնինչ եղած պաշարները պետք է համաչափորեն բաժանվեն ըստ սերունդների։
–Տո՛, տունդ քանդվի գլխիդ,–անդրադառնալով «Թումո» կոնտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթին՝ ասել է նախկին վարչապետը՝ հավելելով, թե ինքը կառավարության կողմից իրականացրած որևէ արդյունավետ քայլ չի հիշում։–Այս կառավարության օրոք ոչ մի հեռանկար չեմ տեսնում։

7or.am