Ախուրյանում բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինի վարորդը հիվանդանոցում մшհшցել է
Հուլիսի 29-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։30-ի սահմաններում Ախուրյան գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 34-ամյա Գոռ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի և 68-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդ Գևորգ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra»-ի գազաբալոնի փականը։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։