Քաղաքական

29.07.2025 18:34

«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները մասնակցեցին Արշակունյաց պողոտա 11 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության շենքի կառուցման վերաբերյալ ՇՄԱԳ-ի առաջին հանրային լսմանը

«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները  մասնակցեցին Արշակունյաց պողոտա 11 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության շենքի կառուցման վերաբերյալ ՇՄԱԳ-ի առաջին հանրային լսմանը

Հուլիսի 23-ին կայացած հանրային լսմանը, ինչպես և բոլոր ՇՄԱԳ նիստերին, մասնակցել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սամվել Հակոբյանը և Սոնա Աղեկյանը։

Քննարկվող գործունեության շրջանակում բարձրաձայնեցինք մի շարք կարևոր հիմնախնդիրներ, այդ թվում՝

կանաչապատ տարածքների պահպանման անհրաժեշտությունը,

խմելու ջրի և կոյուղատար համակարգի հզորության ու կայունության հարցը,

սեյսմիկ անվտանգությունը,

ինչպես նաև շրջակա միջավայրի վրա հնարավոր երկարաժամկետ ազդեցությունները։

Մեր նպատակն է պաշտպանել քաղաքի բնապահպանական, սոցիալական և անվտանգության շահերը՝ նախքան ցանկացած խոշոր շինարարության իրագործում։

Մենք շարունակելու ենք հետևողական մասնակցել բոլոր ՇՄԱԳ գործընթացներին՝ ապահովելու բնակչության շահերի և բնության հավասարակշռության պաշտպանությունը։

«Մայր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։