Քաղաքական

29.07.2025 18:21

«Մայր Հայաստան» խմբակցությունը հրավիրում է հանրային լսում՝ զբոսաշրջային տաքսիների գործունեության սահմանափակման վերաբերյալ

«Մայր Հայաստան» խմբակցությունը հրավիրում է հանրային լսում՝ զբոսաշրջային տաքսիների գործունեության սահմանափակման վերաբերյալ

Հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին «Մայր Հայաստան» խմբակցությունը, դիտարկելով մայրաքաղաքում զբոսաշրջային տաքսիների վարորդների բողոքի ակցիաները և կարևորելով խնդրի սոցիալական ու տնտեսական ազդեցությունը, նախաձեռնել է հանրային լսում՝ հարցը քննարկելու բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։

Հանրային լսման նպատակն է՝ համատեղ քննարկման միջոցով հասկանալ իրավիճակի խորքային պատճառները, ընդգծել վարորդների, պետական կառույցների և մասնագիտական գերատեսչությունների դիրքորոշումներն ու առաջարկները և նախանշել խնդրի լուծման ուղիները։

Հրավերներ են ուղարկվել հետևյալ կառույցներին՝

• Երևանի քաղաքապետարան

• Երևանի ավագանու խմբակցություններ

• ՀՀ ճանապարհային ոստիկանություն

• ՀՀ զբոսաշրջության կոմիտե

• ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

• Վարորդներ

«Մայր Հայաստան» խմբակցությունը կարևորում է խնդրի լուծումը, քանի որ այն առնչվում է ոչ միայն տրանսպորտային կարգավորմանը, այլև զբոսաշրջային միջավայրի որակին, փոքր բիզնեսի կենսունակությանը և քաղաքացիների իրավունքներին։

Հանրային լսումը տեղի կունենա ք․ Երևան, Տերյան 44 (Կենտրոնի թաղապետարան) հասցեում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։