Լրահոս

20.11.2010 09:48


ՀԴՄ կտրոնների համարներով վիճակահանության կարգի փոփոխության մասին

     2011թ. հունվարի վիճակահանությունից սկսած'

  • շահող կհամարվեն նաև ՀԴՄ այն կտրոնները, որոնց հատուկ համարի 2 և ավելի նիշերն առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին: Մեկ համընկնման համար պարգևավճարը կազմելու է 500 դրամ, իսկ հատուկ համարի առաջին և վերջին նիշերից սկսած միաժամանակ երկու համընկնումների համար' 1000 դրամ
  • վիճակահանության արդյունքում 8 և 7 նիշերի համընկնմամբ հատուկ համար պարունակող կտրոններ ունեցողներին, անկախ նրանց թվաքանակից, պարտադիր տրամադրվելու է մեկական ավտոմեքենա և համապատասխանաբար 1 մլն և 100 հազար դրամ պարգևավճար:
  • Յուրաքանչյուր վիճակահանությանը տրամադրվելու է 10 ավտոմեքենա: 8 և 7 նիշերի համընկնմամբ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրվելու են համապատասխանաբար 6 և 5 թվերի համընկնմամբ շահած' գործարքի առավելագույն արժեք ունեցող կտրոն ունեցող անձանց։
  • 6, 5, 4 և 3 թվերի' առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ շահողները համապատասխանաբար կստանան 50000, 20000, 5000 և 2000 դրամ պարգևավճար։
  • դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ Դրա փոխարեն նախատեսվում է, որ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը մասնակցելու են 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները։ Այդ կապակցությամբ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կհատկացվի երեսուն ավտոմեքենա։

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը