Լրահոս

22.12.2011 13:46


Արմեն Մազմանյան. «Եթե այսպես շարունակվի, կվերածվենք աբորիգենների ցեղի»

Այսօր հրավիրված ասուլիսին, խոսելով հանրապետությունում կրթության որակի մասին, Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը նշել է, որ այս ոլորտում հարկավոր է հատուկ ռազմավարություն:

«Եթե հիմա դա չանենք, վաղը խոսել Հայաստանի, դեմոկրատական երկրի, աշխարհի մարտահրավերներին համահունչ քայլելու մասին՝ ծիծաղելի կլինի: Այսպես շարունակվելու դեպքում, վերածվելու ենք աբորիգենների ցեղի»,- ասել է բանախոսը։ Մազմանյանն ընդգծել է, որ հայ ազգը կարող է իր ինտելեկտի շնորհիվ արտադրանք ստեղծել ու վաճառել աշխարհին։ «Ամենակարևորը քաղաքացի կրթելն է, ինչը մեզ մոտ բացակայում է: Մեղավորը կրթողներս ենք: Հեշտ է ասել պոռնո, ցինիկ սերունդ է մեծանում... Դա ընդամենը արդարացումներ են...»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը