Կարծիք

29.07.2025 09:52


Ձեզ հաջողվել է ձախողվել. Տեր Փառեն քահանան՝ իշխանություններին

Ձեզ հաջողվել է ձախողվել. Տեր Փառեն քահանան՝ իշխանություններին

Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել... ձեզ հաջողվել է ձախողվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Փառեն քահանան։

Նա, մասնավորապես, նշել է. «Ձեզ հաջողվել է....

... հայհոյանքը բերել մարդկանց կյանք

... խնջույքը վերածել վեճի

... եղբորը եղբոր դեմ դուրս բերել

... սուտը փաթեթավորել և հրամցնել

... պարտվել

... երկիր կորցնել, հայրենիք կորցնել

... բարերար, հոգևորական, հայրենասեր և հայրենանվեր մարդկանց ձերբակալել

... հարձակվել Մայր Աթոռի վրա

... Աստծո անունը զուր տեղը տալ և թույլ տալ, որ մարդիկ այդկերպ վարվեն

... բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ կորցնել և թույլ տալ, որ անարգվեն մեր սրբությունները

... այնպես անել, որ մայրը չկարողանա այցելել իր զավակի շիրիմին. փոխարենը մայրերը Խաչքարի առջևը դրված ծաղկամանով և խնկամանով են փորձում սփոփվել, որ այդպես էլ չեն սփոփվում

... արժանապատիվ հոգևորականին, բժշկին, գիտնականին, զինվորականին, մարզիկին նեղացնել և փորձել արժեզրկել

... հարյուրավոր գերիներ ունենալ և հեռվից նայել, թե ինչպես են թշնամու դատարանում դատում երկրի առաջնորդներին։

Հ.Գ. Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել։

ՁԵԶ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՁԱԽՈՂՎԵԼ»։

Այս խորագրի վերջին նյութերը