«Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ,որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։