Լրահոս

28.07.2025 20:31


Սյունիքում մահացած զինծառայողը ընտանիքի միակ որդին էր

Սյունիքում մահացած զինծառայողը ընտանիքի միակ որդին էր

NEWS.am-ը գրում է․ Օրեր առաջ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում հրազենային վիրավորումից մահացած 18-ամյա զինծառայող Մովսես Պողոսյանը Արարատի մարզի Վեդի քաղաքից էր, ընտանիքի միակ որդին:

«Մովսեսը ծառայության էր մեկնել այս տարի հունվարի 20-ին՝ ԱԱԾ սահմանապահ զորքեր: Սկզբում ծառայում էր Պուշկինոյում, 3 ամիս առաջ տեղափոխվել էր Սյունիքի մարզ՝ Դավիթ Բեկ:

Մինուճար տղա էր, ունի 2 քույր, ինքը միջնեկն էր»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին զինծառայողի հարազատները:

Նրանց խոսքով՝ Մովսեսը ցանկանում էր ծառայությունը շարունակել, դիմել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին:

«2 օր առաջ էլ պետք է 10 օրով արձակուրդ գար, բայց…»,-հավելեցին հարազատները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 24-ին Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել՝ զինծառայող է մահացել:

Այս խորագրի վերջին նյութերը