Կարծիք

28.07.2025 15:31


Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»

Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»

Այն, որ ներկայիս ԵՄ-ն այլևս կապ չունի իրական ժողովրդավարական արժեքների հետ, արդեն հասկանում են շատերը:

Եվ դրա մասին նոր չէ հայտնի:

Օրինակ, Ֆրանսիայում, փորձում են արգելել այդ երկրի խոշորագույն կուսակցության առաջնորդին՝ մասնակցելու 2027-ի նախագահական ընտրություններում:

Այս տարվա գարնանը Ռումինիայում թույլ չտվեցին, որ խոշորագույն քաղաքական ուժի ղեկավարը մասնակցի ընտրություններին:

Մոլդովայում, պատրաստվում են «ընտրություններ» անցկացնել, երբ 350 հազարանոց մոլդովական համայնքի համար Ռուսաստանում, պատրաստվում են բացել ընդամենը... երկու ընտրատեղամաս: Մինչդեռ, օրինակ Իտալիայում ապրող 250 հազար մոլդովացիների համար, պատրաստվում են բացել... 77 ընտրատեղամաս:

Այս օրինակները, «բնական են» դարձել եվրապացի փարիսեցիների համար: Այն, որ ներկայիս եվրոպական վերնախավը բնավ էլ ժողովրդավարական արժեքներով չի գործում, կան վւայող շատ փաստեր, որոնց մասին խոսում են նաև արևմտյան հայտնի գործիչներ, ներառյալ՝ նաև ներկայիս ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները:

Սակայն այդ փարիսեցիների բարոյական անկման չափն ու աստիճանը դրանով չի սահմանափակվում:

Եթե Եվրապայում նրանք դիմում են նման քայլերի, ապա Եվրոպայից դուրս նրանց պահվածքը կարելի է համեմատել վերջացած սրիկաների վարքի հետ:

Օրինակ, տարիներ առաջ, Աֆղանստանում անցկացված ընտրությունները ԵՄ-ն ճանաչել էր «օրինական», երբ այդ ընտրություններում նույնիսկ թեկնածուների դեմքերն էին փակ, իբր, անվտանգության ապահովման պատճառով: Եվրոպան այդպես էր գնահատել այդ «ընտրությունները», քանի որ այդպես էին պահանջում իրենց շահերը:

Եվրոպացիները պատրաստվում են նույնը կրկնել նաև ներկայիս Սիրիայի նկատմամբ:

Բոլորս ենք հիշում, թե ինչ մակդիրներով էին բնութագրում Բաշար Ասադին եվրոպական կարկառուն գործիչները՝ էլ բռնապետ, էլ մարդասպան:

Մինչդեռ Ասադը տարիներով բանակցություններ էր վարում իր ընդդիմախոսների հետ, որպեսզի երկրում ընարավոր լիներ հաստատել լեգիտիմ իշխանություն:

Հասկանալի պատճառներով, Ասադը ստիպված էր նաև պարբերաբար անցկացնել «ընտրություններ», որպեսզի իր իշխանության համար, լիգիտիմության շղարշը ապահովեր: Հասկանալի է, որ այդ ընտրությունները դեմոկրատական բնույթ չունեին:

Այդ բոլոր ընտրությունները, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ ԵՄ-ն չէին ճանաչում՝ բնութագրելով այն ոչ դեմոկրատական:

Մինչդեռ ներկայիս Սիրիայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել ավելի՛ ոչ դեմոկրատական ընտրություններ, ընդ որում... Թուրքիայի և ԵՄ-ի հովանու տակ:

Ինչպե՞ս է նախատեսվում այդ ընտրությունների անցկացումը

Նախկինում ԵՄ-ն չէր ճանաչում Ասադի ռեժիմը, հիմնավորելով, թե Սիրիայում հայտնի չէ, թե ինչքան մարդ է ապրում, և առանց մարդահամարի, նման ընտրությունները կլինեն ոչ լեգիտիմ:

Եվ ահա, ներկայիս Սիրիայի իշխանությունները անցկացնելու են սեպտեմբերին նման «ընտրություններ», առանց մարդահամար անցկացնելու, բայց նախկին քննադատությունը ԵՄ-ի կողմից չի հնչելու:

Մասնավորապես, նախատեսվում է Սիրիայում 2025 թվականի սեպտեմբերի 15-ից 20-ը անցկացնել «խորհրդարանական ընտրություններ», որոնց ընթացքում «կընտրվեն» Սիրիայի ժողովրդական ժողովի՝ երկրի ազգային օրենսդիր մարմնի 210 անդամներից 140-ը։

Ի տարբերություն Ասադի ժամանակվա ընտրությունների, այս ընտրությունները կանցկացվեն «անուղղակի ընտրական համակարգով»։

210 տեղերից Ժողովրդական ժողովի (ԺԺ) 140 անդամները կընտրվեն շրջանային ընտրական կոլեգիայի համակարգով, իսկ ԺԺ-ները կընտրվեն փորձագետներից և հասարակական գործիչներից կազմված տեղական հանձնաժողովների կողմից։

Այլ կերպ ասած՝ այդ «ընտրություններում» մարդիկ ուղղակի թեկնածուներ չեն ունենա, այլ իրենց տեղը կնշանակվեն տեղական իշխանությունների կողմից՝ «հաշվի առնելով ժողովրդի կարծիքը»:

Իսկ մնացած 70-ին ուղղակի կնշանակի ներկայիս Սիրիայի բռնապետը:

Նախկինում էլ Ասադի ԱԺ-ն իրենից չէր ներկայացնում ժողովրդավարական մարմին, սակայն գոնե ձևական ընտրական միջոցառումներ էին անցկացնում, որպեսզի դեմոկրատական շղարշը պահպանվեր:

Ներկայիս Սիրիայի իշխանության համար այդ շղարշն էլ անհրաժեշտ չէ, քանզի դրա կաիրքը չկա:

Այս ընտրության առանձնահատկությունն այն է, որ Սիրիայի բռնապետը խոստացել է եվրոպացիներին այդ 70 տեղը տրամադրել «բարձր որակ ունեցող տեխնոկրատներին»:

Հենց այդպես ԵՄ-ն աջակցելու է մի միջոցառմանը, որն անվանվելու է «ընտրություններ», որտեղ 33 տոկոսը ուղղակի նշանակվելու են տեղի բռնապետի կողմից, իսկ մնացած 66 տոկոսը ձևավորվելու է հետևյալ ձևով. յուրաքանչյուր մարզային ընտրական հանձնաժողով կառաջադրի իր շրջանից 30-50 մարդ, որոնք կկազմեն տեղական ընտրական մարմին, որից «կընտրվի» մեկ ներկայացուցիչ խորհրդարանում, և այդպես՝ 140 հոգի:

Եվ այս ամենը կկոչվի՝ «ժողովրդավարական ընտրություններ»:

Իսկ Սիրիայում ԵՄ գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայել Ունմախտը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է Բարձրագույն ընտրական կոմիտեի ստեղծումը և պատրաստ է կիսվել իր փորձով՝ անցումային օրենսդիր մարմնին աջակցելու համար։

Ահա այսպիսին են ԵՄ-ի երկերեսանի մոտեցումները ժողովրդավարության արժեքների նկատմամբ, որոնց դեռ հավատում են մեր հանրության մի մասը:

Արժե, որ հանրության այդ մասը, ավելի մոտիկից ծանոթանա ԵՄ-ի գործելու իրական մեթոդաբանությանը, որպեսզի հասկանա, որ իրենք ԵՄ-ի համար, լոկ մանրադրամի դեր են կատարում, և՝ ոչ ավելին:

Իսկ գեղեցիկ խոսքերը հիմարների վրա ազդելու համարև են, որպեսզի նրանց հետո սպանդանոց տանելը հեշտ լինի: Ինչպես որ նացիստները հրեաներին, գազի խուց տանելուց առաջ, լավատեսական «ապագաներով« էին կերակրում:

Վրացիները դա արդեն հասկացել են, մնում է, որ հայերն էլ դա հասկանան և ավելորդ քաղքենիական ստորաքարշ պատկերացումներից հրաժարվեն:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը